Saturday, 11 07 2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման

Նոր շրջադարձ «բոլորի համար ընդունելի» պլաններում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 31-ին այցելելու են Բաքու: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Համանախագահների այցն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած տարածաշրջանային այցի ընթացքում Բաքվում նրանք չեն կարողացել հանդիպել Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ Իլհամ Ալիևը Բաքվում չէր:

Այն, որ համանախագահները մի քանի օր հետո կրկին գնում են Բաքու, վկայում է այն մասին, որ նրանք Ալիևին ասելու բան ունեն: Եվ դա վկայում է նաև, որ Ալիևին նրանց ասելիքը այնքան էլ դուրեկան չէ, այլապես առաջին անգամ Ադրբեջանի նախագահը չէր փախչի Վիետնամ:

Համանախագահների այցը ուշագրավ է դառնում նաև Աստանայում տեղի ունեցած զարգացումների կոնտեքստում, որտեղ հնչեցվել է Եվրասիական միությանը Ալիևի պահանջը՝ Հայաստանը միություն ներառել առանց Ղարաբաղի: Հայաստանին այդ պահանջից հետո մեկ ամիս ժամանակ են տվել, թեև Երևանը ԱԳՆ խոսնակի մակարդակով արդեն հայտարարել է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ լինել չի կարող:

Այս իրավիճակում Մինսկի խմբի՝ Բաքու կատարելիք այցն, ըստ ամենայնի, նպատակ ունի հասկանալու, թե ի վերջո՝ այս վիճակը ինչի կարող է հանգեցնել: Մինսկի խմբում այսօր ակնհայտորեն սրված է շահերի բախումը: Խմբում մինչև այսօր մեկ ընդհանուր շահ եղել է՝ տարածաշրջանային կայունության պահպանումը: Սակայն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ օրակարգում են հայտնվել զարգացումներ և մոտեցումներ, որոնք այնքան էլ ցանկալի չեն դարձնում կայունությունը: Մասնավորաբար, Ղրիմից հետո Միացյալ Նահանգները պարբերաբար հանդես է գալիս ահազանգերով, որ վտանգված է նաև Կովկասի խաղաղությունը: Աստանայում հնչեցված Ադրբեջանի պահանջը ևս նախանշում է խաղաղության սպառնալիքներ, որովհետև եթե Ադրբեջանը, այսպես ասած, «զադնի չդնի», մնում է Հայաստանին անցակետ պարտադրել: Իսկ անցակետ պարտադրելու տարբերակը կարող է անցնել պատերազմի ճանապարհով:

Դժվար որոշումները սովորաբար հենց այդպես են առաջ մղվում: Եվ Աստանայում ըստ էության հնչել է իրականում պատերազմի ահազանգ: Պատերազմը Ռուսաստանին հնարավորություն կտա բարդ վիճակից դուրս բերել գործընթացը: Պետք չէ բացառել, որ իրադարձությունների և հանգամանքների որոշակի դասավորության պայմաններում Արևմուտքը ի վերջո դեմ չկանգնի պատերազմական էսկալացիային՝ թեկուզ ինչ-որ նվազագույն աստիճանի էսկալացիայի:

Ահա այդ տեսանկյունից Մինսկի խմբի՝ Բաքու կատարելիք այցը հետաքրքրական ու կարևոր է, առավել ևս, որ կարծես թե նախորդ տարածաշրջանային այցի ընթացքում Ալիևին չհանդիպելուց, չբռնացնելուց հետո Մինսկի խմբի համանախագահները չէին ազդարարել, որ մի քանի օր հետո նորից կգան: Այսինքն՝ ինչ-որ առումով այս այցը կարելի է նույնիսկ անակնկալ համարել և դրանով՝ է՛լ ավելի հետաքրքրական ու, անկասկած, ոչ պատահական: Թեև, անշուշտ, պակաս հավանական չէ և այն, որ Մինսկի խմբի այցը, այսպես ասած, ստեղծվել է հենց պատերազմական էսկալացիան կանխարգելելու նպատակով, և համանախագահները որոշել են հանդիպել Ադրբեջանում ու քննարկել ողջ պատմությունը, որի, անկասկած, մի մասն էր ընդամենը արձանագրվել Աստանայում:

Ղազախստանի մայրաքաղաքում մենք տեսել կամ լսել ենք այսբերգի ընդամենը մի մասը, մյուս մասը շարունակում է մնալ ջրի տակ: Սրա մասին են վկայում նաև հայաստանյան արձագանքները, որոնցում իսպառ բացակայում են քաղաքական դիրքորոշումները: Ակնհայտ է, որ տեղի ունեցողը անհասկանալի է նաև քաղաքական ոչ իշխանական դաշտի համար: Շատ հավանական է, որ ինչ-որ բան փորձի հասկանալ Հովիկ Աբրահամյանը, որը այսօր Մինսկում ԱՊՀ վարչապետների հավաքի նպատակով գտնվելու ընթացքում հանդիպել է Բատկայի՝ խնամի Ծառուկյանի ընկեր Լուկաշենկոյի հետ: Չի բացառվում, որ հանդիպումը հենց Ծառուկյանն էլ կազմակերպել է՝ Լուկաշենկոյին խնդրելով Հովիկ Աբրահամյանի միջոցով փոխանցել, թե ինչ է իրականում կատարվել, քանի որ Սերժ Սարգսյանի ինֆորմացիային Ծառուկյանն, իհարկե, չի վստահի, եթե Սարգսյանն էլ ինֆորմացիա տա:

Հարցն այն է, որ Աստանան ըստ էության նոր լույս է սփռել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա, միևնույն ժամանակ, սակայն, պարզ է դարձել, որ իրականում Հայաստանի խնդիրները ավելին են, քան կարող էր թվալ, ասենք, Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելիս:

Եվ այժմ հարկավոր է պատասխանատվություն ստանձնել նաև այս խնդիրների համար, ինչը երևի թե չէր մտնում «բոլորի համար ընդունելի» պլանների մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում