Friday, 31 05 2024
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

Հայաստանում աշակերտների թիվն, իրոք, նվազել է, և սա լուրջ խնդիր է. Աշոտյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մայիսի 30-ին խորհրդարանում 2013-ի բյուջեի քննարկումների ժամանակ դիմեց ԿԳ նախարարին՝ նշելով, որ իրենք խուսափում են խոսել թիվ հանրակրթության թիվ մեկ՝ լրջագույն խնդրից, այն է՝ տարեցտարի աշակերտների թվի նվազումից: «Մենք խոսում ենք ամեն ինչից, բացի սուբյեկտից`աշակերտից: Տասնհինգ տարի առաջ ՀՀ դպրոցներում եղել է 600.000 աշակերտ, իսկ այսօր այդ թիվը նվազել է՝ դառնալով 370.000»,- ասաց նա: Մանուկյանը նշեց, որ մարզերում և հատկապես՝ գյուղերում գտնվող յուրաքանչյուր չորս դպրոցից մեկում աշակերտների թիվը հարյուրից պակաս է: Սա, ըստ պատգամավորի, դաժան վիճակագրություն է. մեր դպրոցների ծանրաբեռնվածությունը կազմում է 52-53%: «Հարյուրների են հասնում հինգ հոգուց պակաս դասարան ունեցող դպրոցները, ուզեք թե չուզեք՝ սա է մեր երկրի թիվ մեկ խնդիրը, և չխոսել սրա մասին ճիշտ չի լինի»,- նկատեց նա:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտեց, որ Հայաստանի դպրոցներում պատգամավորի նշած քանակով աշակերտ եղել է ոչ թե տասնհինգ տարի առաջ, այլ՝ 1991-92 թվականներին, այդուհանդերձ՝ համաձայնեց. Հայաստանում աշակերտների թիվն, իրոք, նվազել է, և սա լուրջ խնդիր է ողջ պետության համար, քանի որ այս կերպ դեմոգրաֆիական ալիքի առաջին հարվածն իր վրա է վերցնում կրթության ոլորտը, ընդ որում այդքանով այդ ալիքը չի ավարտվելու, հետո գալիս է բանակը, տնտեսությունը, հասարակությունը և այլն:

«Չեմ ուզում արտագաղթի թեման քննարկել, որովհետև ես կարող եմ քաղաքական գնահատականներ հնչեցնել, ակնհայտ է, որ դա քաղաքական հարցադրում է բոլոր ժամանակների համար… դեմոգրաֆիական խնդիրների համար մեր նախարարությունը պատասխանատու չէ, բայց Ձեր հարցադրման մի բաղադրիչին եմ ուզում անդրադառնալ` ինչպես կազմակերպել կրթությունը սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում: Իրականում շատ ծանր թեմա է, որովհետև ֆինանսական տեսակետից դպրոցների գործունեությունն արդյունավետ չի դառնում, սակավաթիվ դպրոցներում կրթության տեսակետից որակն ընկնում է»,- ասաց նա:

Մանուկյանն ընդգծեց՝ արտագաղթը ԿԳՆ-ի խնդիրը չէ, այն համապետական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում