Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

3 լ․ բենզին, 6 հատ ապակե «բանկա»․ Արմավիրում տան վեճի պատճառով Լևոնը հրկիզել է նախկին կնոջն ու նրա ամուսնուն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվել է Լևոն Համբարձումյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 58-ամյա Լևոն Համբարձումյանը Երևանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանի սեփականության իրավունքի շուրջ տևական ժամանակ լարված փոխհարաբերությունների մեջ է եղել իր նախկին կնոջ՝ Օֆելյայի ամուսնու՝ Ռուդոլֆի հետ:

2013 թվականի հոկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Լևոն Համբարձումյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, Ռուդոլֆ Բաբայանի հասցեին սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքներ է տվել, որոնցից վերջինս վախեցել է, դրանք իրականացվելու իրական վտանգ է զգացել:

2014 թվականի հունվարի 19-ին երկու անձանց՝ իր նախկին կնոջը՝ Օֆելյային, ու նրա ամուսնուն՝ Ռուդոլֆին առանձին դաժանությամբ՝ հրկիզելու եղանակով սպանելու դիտավորությամբ Լևոն Համբարձումյանը Երևան քաղաքից գնել է 3 լիտր բենզին, լցրել է 6 հատ ապակե տարաների մեջ:

Հունվարի 20-ի վաղ առավոտյան՝ 5-ն անց 30-ից ժամը 6-ի սահմաններում, Լևոն Համբարձումյանը վերցրել է բենզինով լի հիշյալ ապակե տարաները, գնացել է Ռուդոլֆ Բաբայանի բնակության վայր հանդիսացող՝ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Բաղրամյան փողոցում գտնվող վագոն-տնակի մոտ, որտեղ բենզին է լցրել վագոն-տնակի պատուհանների վրա, իր մոտ եղած լուցկիով հրկիզել է:

Բռնկված կրակից Օֆելյա Մովսիսյանը դուրս է եկել: Լևոն Համբարձումյանը բենզին է լցրել նախկին կնոջ վրա ու հրկիզել: Ռուդոլֆ Բաբայանն օգնության է հասել Օֆելյային: Լևոն Համբարձումյանը նրա վրա ևս բենզին է լցրել: Բռնկված կրակից Բաբայանն էլ է սկսել այրվել:

Այդ ժամանակ այրվող վագոն-տնակում է գտնվել նաև Լևոն Համբարձումյանի և Օֆելյա Մովսիսյանի դուստրը՝ Լուսինեն, ով օգնության է հասելայրվող մորն ու նրա ամուսնուն՝ Ռուդոլֆին:

Լուսինեն շտապօգնություն է զանգել: Օֆելյային ու Ռուդոլֆին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Հունվարի 22-ի երեկոյան ստացած վնասվածքներից Օֆելյա Մովսիսյանը հիվանդանոցում մահացել է:

Լևոն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության ու սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով:

Լևոն Համբարձումյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Որպես տուժողի իրավահաջորդ ճանաչվել է Լևոնի ու սպանված Օֆելյայի դուստրը՝ դեպքի ականատես Լուսինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում