Thursday, 16 07 2026
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով

Նոր լույս ներիշխանական վերադասավորումների վրա

Աստանայում տեղի ունեցող Եվրասիական միության գագաթնաժողովի իրադարձությունները, մասնավորապես՝ Հայաստանի անդամակցության հետ կապված, նոր լույս են սփռում Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած ներիշխանական վերադասավորումների, կառավարության պաշտոնանկության, նոր կառավարության ձևավորման, քրեաօլիգարխիայի դերը իշխանության մեջ շեշտակիորեն բարձրացնելու գործընթացների վրա:

Եվ այսպես՝ Աստանայում տեղի ունեցողը լի է հակասական տեղեկատվությամբ, Հայաստանի անդամակցության հարցը հերթական անգամ հետաձգվում է անորոշ պատճառաբանություններով. պարզվում է, որ Իլհամ Ալիևը նամակ ունի գրած Եվրասիական միությանը Հայաստանի հարցով, իսկ նամակի խոսնակը Նազարբաևն է:

Ինչպես ասում են, Հայաստանի շուրջ Եվրասիական միությունում խառն է, շատ խառը: Ակնհայտ է մի բան, որ Սերժ Սարգսյանը խճճվել է կամ ներքաշվել է բավական բարդ և խաչաձև գործընթացների մեջ: Կարծիքներ կային, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում ներիշխանական վերադասավորումներ է նախաձեռնում հենց այս գործընթացներից դուրս գալու, այսպես ասած՝ ժամանակավոր դադար վերցնելու, ժամանակ շահելու համար: Իրականում այդ ամենը միամիտ է՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանին Սերժ Սարգսյանի որևէ բացատրություն չէր էր հետաքրքրի, եթե որևէ բան պետք լիներ այստեղ և հիմա:

Իրականում խնդիրն այն է, որ հասկանալով, թե ինչքան է ավելի ու ավելի խճճվում արտաքին այդ գործընթացների մեջ, Սերժ Սարգսյանը նաև գիտակցում էր, որ այդ ամենը երկրի ներսում կարող է օգտագործվել իր դեմ և դառնալ Հայաստանում ներիշխանական կամ ներհամակարգային հեղաշրջման հարմար առիթ:

Ի վերջո՝ ներիշխանական բևեռներում չէին էլ թաքցնում, որ հույսը դրել են Սերժ Սարգսյանի արտաքին սայթաքումների վրա: Դա ակներև էր և՛, այսպես ասած, հրաշալի քառյակի թիմային ու նաև՝ անհատական պահվածքում, և՛ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներում: Ահա այս իրավիճակում Սերժ Սարգսյանն իր ներիշխանական մրցակիցների հետ գործարքի է գնացել կամ փոխզիջումային առևտրային համաձայնության եկել ներիշխանական բևեռների հետ՝ երկրի ներսում իշխանության մի զգալի մասը ուղղակի հանձնում է այդ բևեռին, այսինքն՝ առավելապես քրեաօլիգարխիկ կորիզից կազմված բևեռին: Սա նշանակում է, որ այստեղ զիջում է իր գերակա դիրքերը՝ դրա դիմաց ստանալով լիակատար ազատություն և, այսպես ասած, չմիջամտելու, չխանգարելու համաձայնություն արտաքին, մասնավորապես՝ եվրասիական հարցերում:

Ինչպես տեսնում եք, նոր կառավարության ձևավորումից ի վեր արտաքին հարցերն իշխանական և ոչ իշխանական օրակարգում կարծես թե մոռացության են մատնվել, և բոլորը կենտրոնացել են ներքին տնտեսական խնդիրների վրա:

Աստանայում Հայաստանի ճակատագիրն է որոշվում, կամ պարզաջրվում են Հայաստանի համար խութերը, իսկ Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական կյանքը կարծես թե թքած ունի այդ ամենի վրա: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ներիշխանական, ներհամակարգային գործարքի միջոցով ստացել է, այսպես ասած, արտաքին մեղքերի թողություն, նաև ինդուլգենցիա՝ նորանոր «մեղքերի» համար: Այլ կերպ ասած՝ երկրի ապագան ներսում քրեաօլիգարխիային հանձնելու դիմաց՝ Սերժ Սարգսյանն ըստ էության ստացել է դրսում երկրի ապագայի հետ խաղալու լիակատար և անվերահսկելի իրավունք: Այսինքն՝ նա արձակել է քրեաօլիգարխիայի ձեռքերը Հայաստանում, որպեսզի արտաքին ասպարեզում ազատություն ստանա իր ձեռքերի համար:

Բացառված չէ և նույնիսկ շատ հավանական է, որ կողմերից ամեն մեկն իր համար ակնկալում է իր ստացած ազատություններն օգտագործել՝ ամրանալու և հետո փոխանակած ազատությունը «հետ վերցնելու»: Այսինքն՝ կողմերից ամեն մեկը հուսով է, որ մյուսն իր ստացած ազատությունն անպայմանորեն վաղ թե ուշ «տակ կտա», իսկ որ դրա արդյունքում «տակ կտա» Հայաստանը՝ նրանցից որևէ մեկին, բնականաբար, չի հուզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում