Նոյեմբերի 10-ին` ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պարզվել է` «Կրայսլեր» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից ու ընկել ձորը: Ժամը 03.47-ին հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել վարորդ Ռաֆիկ Խաչատրյանին, ով հրաժարվել է առաջին բուժօգնությունից: