Saturday, 11 07 2026
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com

Մադոննան իրեն վիրավորելու համար պատասխանել է Մալավիի նախագահին

Երգչուհի Մադոննան իրեն հասցված վիրավորանքի համար պատասխանել է Մալավիի նախագահ Ջոյս Բանդային՝ հայտարարելով, որ Աֆրիկայի հարավի ամենաաղքատ երկրներից մեկում մեծ կոռուպցիա կա, և կյանքը չի լավանում, հայտնում է ITAR-TASS-ը:

«Ես շատ եմ նեղսրտել, որ նախագահի գործողությունների պատճառով Մալավիի բնակիչները շարունակում են տառապել: Իմ բարեգործական գործունեությունը ի հայտ բերեց Մալավիի կառավարության մեջ կոռուպցիայի ողջ խորությունը: Ես փոփոխությունների հույս ունեմ, քանի որ մալավիցիները լավագույնին են արժանի»,- ասվում է երգչուհու հայտարարության մեջ:

Անցած տարի Մադոննան, որը երկու երեխա է որդեգրել Մալավիում, գնացել է իր միջոցներով երկրում կառուցված 10 տարրական դպրոցները ստուգելու: Սակայն կառավարությունը հայտարարել է, որ գումարով կահավորվել է մի քանի նոր դասասենյակ կամ վերանորոգվել են հին դասասենյակները: «Որտե՞ղ են այդ 10 դպրոցները: Պետք չէ ստել ամբողջ աշխարհին»,- նշվում է երգչուհու հայտարարության մեջ:

Որպես հետևանք՝ Մալավիից մեկնելիս հրաժարվել են Մադոննային վիպ-ծառայություն մատուցել՝ թողնելով, որ օդանավակայանում սպասի ընդհանուր հերթի մեջ և ստիպելով, որ անձնական ստուգում անցնի:

Երգչուհին հայտարարել է, որ իր հանդեպ վերաբերմունքը փոխվել է, երբ ինքը Մալավիի նախագահի փոքր քրոջը հեռացրել է իր «Զարգացնենք Մալավին» հիմադրամի կառավարումից՝ 3,8 մլն դոլարը ոչ նպատակային օգտագործելու պատճառով:

Մադոննան ափսոսանք է հայտնել, որ նախագահ Ջոյս Բանդան «կանգնել է ստի ճանապարհին այն առնչությամբ, ինչ մենք արեցինք, և ես անձամբ ինչպես ինձ պահեցի Մալավի այցի ժամանակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում