Աշխարհում գործազուրկ մարդկանց թիվն այս տարի կավելանա 3.2 միլիոնով և կհասնի 203.2 միլիոնի ցուցանիշին: Նման կանխատեսում է պարունակվում Աշխատանքի միջազգային կազմակերպության տարածած զեկույցում՝ փոխանցում է Russia Today-ը:
Ինչպես ասվում է ամենամյա հետազոտությունում, անցած տարվա դրությամբ մոտ 200 մլն մարդ կամ մոլորակի աշխատունակ բնակչության 6 տոկոսն աշխատանք չի ունեցել: 5 տարուց՝ 2019-ին, այդ ցուցանիշը կհասնի 213 միլիոնի: Գործազրկության միջին համաշխարհային մակարդակն այսօր կազմում է 6 տոկոս և, ըստ ամենայնի, այդպիսին կմնա մինչև 2017 թվականը:
Միջազգային կազմակերպության փորձագետները նշում են, որ ողջ աշխարհում 839 մլն աշխատողներ օրական աշխատում են 2 դոլարից պակաս:
Հետազոտությունում նշվում է, որ զարգացող երկրները մեկ շնչին բաժին ընկնող եկամտի մակարդակով չեն զիջում զարգացածներին, աճում է տեղի միջին դասը:








































