Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն հայտարարել է, որ Մեսսին իր խաղընկերների աջակցության կարիքն ունի` իր լավագույն խաղային որակները ցուցադրելու համար: Այդ մասին հայտնում է Sport. es-ը:
Միաժամանակ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ կատալոնական ակումբն անհաջող ելույթ ունեցավ 2013/14 թվականների մրցաշրջանում:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Բայց նա թիմի աջակցության կարիքն ունի և «Բարսելոնա»-ն պետք է աջակցի Մեսսիին, որպեսզի նա կարողանա ցուցադրել իր լավագույն խաղային որակները: Ինչ վերաբերում է թիմի ելույթներին ընդհանուր առմամբ, ապա, կարծում եմ, 2013/14 թվականների մրցաշրջանը մեզ համար հաջողված չէր»,- ասել է Մասկերանոն:









































