Սանկտ Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են երկու անչափահաս պատանիների, որոնց կասկածում են գինարբուքի ժամանակ իրենց բաժակակից տղամարդուն գազանաբար սպանելու մեջ։ Չարագործները զոհին հասցրել են ավելի քան հարյուր վերք՝ զինվելով մուրճով, դանակով, բահով և պտուտակահանով։
Ձերբակալվածներից մեկը Հայաստանի քաղաքացի է՝ 1997 թվականի ծնված, իսկ նրա համախոհը քոլեջի ուսանող է։ Ներկայումս վճռվում է 16-ամյա դեռահասներին ձերբակալելու հարցը, տեղեկացնում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ՔԳՎ Քննչական կոմիտեի (ГСУ СК) պաշտոնական կայքը։
2014 թ. մայիսի 19-ի երեկոյան Պետերբուրգի Մալի Բալկանսկի փողոցի ավտոկայանատեղի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է 53-ամյա տեղաբնակ տղամարդու դին՝ բազմաթիվ վնասվածներով։ Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քր.օր.-ի 105 հոդվածով (սպանություն)։
Բաժակակիցների միջև ծագած վեճի պատճառը դեռ հայտնի չէ։ Ակնհայտ է միայն, որ դեռահասները մի պահ կատաղության մեջ են ընկել։
Չնայած այն բանին, որ տուժածի արտասահմանյան ավտոմեքենայի սալոնը ամբողջովին արյամբ էր հեղեղված, պատանիները որոշել են զբոսնել և մեկնել են նրանցից մեկի տատիկի մոտ, որն ապրում է քաղաքից դուրս։ Հսկիչները ավտոմեքենան դուրս են թողել ավտոտնակների տարածքից, չնայած ներսում նստած են եղել արյունոտված երիտասարդները, գրում է «Ֆոնտանկա»-ն։
«Ֆոնտանկա»-ի տվյալներով, երկու կալանվածներն էլ մեծացել են բարեկեցիկ և ապահով ընտանիքներում։










































