Շաբաթ օրը Վերնիսաժում հնչած կրակոցների գործով, ինչպես հայտնի է, ձերբակալվել է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վիճաբանող մյուս կողմի ներկայացուցիչները՝ BMW X 6 մակնիշի մեքենայով Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը, ախալքալաքցի տղաներ են, ովքեր Ռուսաստանում բիզնեսներ ունեն և Հայաստան են գալիս կարճ ժամանակով: Նրանք Հայաստանում առանձնապես հայտնի չեն:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ վիճաբանությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Գոռ Առաքելյանը կնոջ ու երեխայի հետ մեքենայով ցանկացել է դուրս գալ «ՊրոգրեստեխԱրմենիա» ընկերության շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից, սակայն Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը իրենց մեքենայով ճանապարհ չեն տվել, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ:
Այնուհետև Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել, ապա կրակել վերը նշված երկու տղաների ուղղությամբ, որից տուժել էին նաև պատահական անցորդներ:
5 տուժածների վիճակը դեռևս ծանր է, նրանք վիրահատվել են: Գործով նախաքննությունը շարունակվում է:








































