Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Օլիգարխների դեպքում ոչ թե ստվեր, այլ համատարած խավար է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ կառավարության ներկայացրած՝ «Ապրանքների և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Փաշինյանը հիշեցրեց, որ այս օրինագծով կառավարությունն առաջարկում է լայն սպառման մի շարք ապրանքների վաճառքն այլևս թույլատրել միայն համապատասխան դրոշմապիտակներ ունենալուց հետո, ապրանքների շրջանակը շատ լայն է՝ սկսած թեյից, սուրճից մինչև կաթնամթերք, կեֆիր, նույնիսկ՝ թան:

«Կառավարությունն այս նախագծի անհրաժեշտությունը հիմնավորում է ստվերի դեմ պայքարելու, ստվերը կրճատելու անհրաժեշտությամբ. լա՞վ է սա, թե՞ վատ, սա այն դեպքերից է, երբ ամեն ինչ հարաբերական է: Օրինակ՝ ՀՀ-ում ամիսը տասը հազար շիշ թան արտադրող սեփականատերը, որ կարող է ամսական ունենա երկու-երեք հազար դոլարի ստվեր, չի հասկանում՝ ինչու պիտի հրաժարվի այդ ստվերից, երբ մոնոպոլ բիզնես ունեցող մի շարք օլիգարխների տնտեսվարման տիրույթում ոչ թե ստվեր է, այլ, թույլ տվեք ասել, կատարյալ խավար, և օլիգարխներն այդ մութ գործարքներն անում են ափաշքյարա, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ կառավարության ներկայացուցիչը չունի հակափաստարկներ՝ իր կողմից առաջադրված փաստարկներին հակադարձելու համար, իսկ փաստերը հետևյալն են. ՀՀ-ում շաքարավազի եռամսյակային սպառումը մոտ քսան հազար տոննա է, ըստ ՊԵԿ-ի՝ առաջին եռամսյակում 523.5 տոննա, այսինքն՝ պահանջարկի մոտ երկուսուկես տոկոսը, սրանցից բխում է, որ ներկրման դեֆիցիտը մոտ տասնինը հազար տոննա է կազմել: Պատգամավորի խոսքով՝ չի կարելի ենթադրել, թե նախորդ տարվա ներմուծումներից ավելցուկ է մնացել, որի հաշվին դա փակվել է, քանի որ պահանջարկը գերազանցող արտադրություն կամ ներկրում չի եղել:

«Իսկ գուցե էս ամենի բացատրությունն այն է, որ շաքարավազն արտադրվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող՝ Ախուրյանի շաքարի գործարանում: Էստեղ էլ մեզ մի ուրիշ հիասթափություն է սպասվում, քանի որ նույն պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում արտադրվել է զրո կգ շաքարավազ: Սրա փոխարեն, սակայն, ՀՀ ներկրվել է 30 807 տոննա շաքարի հումք, ինչի մասին կարող է սա վկայել, որ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը կամ նրան պատկանող ձեռնարկությունները, կառավարության հետ գործարքի գնալով, Հայաստան են ներկրում հումքի անվան տակ շաքարավազ: Հումքը հարկվում է զրո, իսկ շաքարը՝ տասը տոկոս մաքսատուրքով»,- ասաց նա՝ շեշտելով. նշանակում է՝ ընդամենը ձեռքի թեթև շարժումով կառավարությունն ու կառավարամերձ օլիգարխը ՀՀ պետբյուջեի հաշվին աշխատել են ոչ ավել, ոչ պակաս 2.9 մլն դոլար, ընդամենը այս մի գործարքի արդյունքում, ընդ որում՝ այս թվերին տիրապետելու համար պետք չի լինել հատուկ պրոֆեսիոնալ ու ինֆորմացիայի աղբյուրներ ունենալ:

Փաշինյանի խոսքով՝ որևէ մեկը դեմ չի, որ որևէ մեկը, լինի Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանը, թե Հովիկ Աբրահամյանը, այնքան ճարպիկ գտնվեն, որ ձեռքի այսպիսի մի շարժումով երեք միլիոն դոլար աշխատեն: «Պատկերացնո՞ւմ եք՝ օրվա մեջ քանի անգամ կարելի է էսպիսի ձեռքի շարժում անել, եթե դու կառավարության անդամ ես կամ օլիգարխ: Խնդիրը փող աշխատելու մեջ չի, նրա մեջ է, որ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ես, դեմ ենք, որ կառավարությունն օլիգարխների հետ ձեռք ձեռքի տված մեզ բոլորիս ձեռ առնի: Եթե էդքան պայքարում եք ստվերի դեմ, կա առնվազն մի պարտադիր պայման. ինքներդ ստվեր մի ստեղծեք և դադարեցրեք ստվերի դեմ պայքարի անվան տակ հետապնդել մարդկանց, ովքեր ուղղակի ընտանիք են պահում»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ դեմ է քվեարկել առաջին ընթերցմամբ ԱԺ բերված նախագծին, դեմ է քվեարկելու նաև երկրորդ ընթերցմամբ, քանի որ ուզում է ասել՝ իրենք, իրենց կառավարության անդամները՝ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, մյուս միլիոնատեր նախարարները, իրավունք չունեն խոսել անգամ իր ընտանիքը պահելու համար իր բակում թան արտադրող գործարարի ստվերի մասին, քանի դեռ ՀՀ քաղաքացիներին մանրամասն հաշվետվություն չեն տվել, թե ինչպես, երբ, որտեղ, ինչ պայմաններում և հանգամանքներում են վաստակել իրենց հայտարարագրված և չհայտարարագրված միլիոնները, ապա շեշտեց՝ խոսքը դոլարների և եվրոների մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում