Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Ադրբեջանական լրատվական գործակալությունները, վկայակոչելով երկրի արտգործնախարարության հաղորդագրությունը, տեղեկացնում են, որ Մամեդյարովը Ստամբուլում մասնակցելու է Աֆղանստանի հարցերով տարածաշրջանային տնտեսական համագործակցության 4-րդ կոնֆերանսին: