Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Տնտեսական ազատության գինը

2008 թվականից ի վեր Սերժ և Տիգրան Սարգսյանները, հիմա էլ Հովիկ Աբրահամյանը հայտարարում են Հայաստանում մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Այդ հայտարարություններն արվում են դեմքի լուրջ արտահայտությամբ, իսկ կասկածող հասարակությանն էլ մատուցվում են ինչ-որ օրենքի նախագծեր և տեխնոլոգիական նորամուծություններ, որոնք իբր թե պետք է Հայաստանում նպաստեն ազատական տնտեսական դաշտի ձևավորմանը:

Իսկ ի՞նչ է նշանակում ազատական տնտեսական դաշտ, իրապես ազատ տնտեսություն: Դա նշանակում է, որ Հայաստանում, ասենք, կարող է բիզնեսով անարգել զբաղվել ընդդիմադիր հայացքների տեր գործարարը և նաև իր բիզնեսի միջոցով իր աջակցությունը հայտնել համակրած քաղաքական ուժին, միանգամայն օրինական հիմունքներով: Կարո՞ղ էին արդյոք Սերժ և Տիգրան Սարգսյանները, և կամ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը Հայաստանում այդպիսի տնտեսական միջավայր ձևավորել: Կարո՞ղ են արդյոք ստեղծել այնպիսի դաշտ, որտեղ քաղաքական հայացքը որևէ նշանակություն չի ունենում բիզնեսի հաջողության և կոմֆորտի համար: Հազիվ թե, որովհետև տնտեսական անազատությունը ներկայիս իշխանական համակարգի հիմքն է:

Տնտեսական ազատությունը իրական ազատության մյուս երեսն է. մի կողմում քաղաքացիա-իրավական ազատությունն է, մյուսում՝ տնտեսականը: Երկրում իրական ազատության հասնելու համար պետք է սկսել կա՛մ մեկ, կա՛մ մյուս ծայրից: Պատրա՞ստ է արդյոք այս իշխանությունը դրան: Դա նույնն է, ինչ պատրաստ լինել ազատ և արդար ընտրության: Ազատ, իրապես ազատ տնտեսությունն ազատ ընտրության պես մի բան է, հետևաբար ինչքան որ իշխանությունը ընտրակեղծիքների դեմ է պայքարում կամ պայքարելու, այնքան էլ կպայքարի տնտեսական ազատության, հավասար մրցակցային դաշտ ձևավորելու համար:

Մինչդեռ խոսքը ֆունդամենտալ իրավունքի մասին է, քանի որ ազատությունն ինքնին ձևավորվում է մի քանի կոմպոնենտներից, որոնցից մեկն էլ հենց տնտեսական ազատությունն ու սեփականության պաշտպանված իրավունքն է: Մինչդեռ այդ իրավունքն իշխանությունն անգամ օլիգարխիային չի զիջում, որովհետև այդ դեպքում օլիգարխիան կարող է դառնալ անկառավարելի: Այսօր Հայաստանում օլիգարխներն իրենց բիզնեսների տերերը չեն և բավական է մեկ սխալ թույլ տան իշխանության հանդեպ և անմիջապես կարող են զրկվել իրենց սեփականությունից:

Տեսականում, իհարկե, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը կարող են այդ հարցը լուծել, և դրա ավելի արագ լուծման տարբերակը ոչ թե ինչ-որ օրենքները և նորմատիվային նոր կանոններն են, որոնք հաջողությամբ շրջանցվում են իրենց իսկ տնօրինած համակարգի կողմից, այլ երկրում արտահերթ կամ հերթական ազատ ընտրություն անցկացնելն ու հասարակության քվեի իրավունքը հաստատելն է: Իսկ դրա համար իհարկե նրանք պետք է պատրաստ լինեն հեռանալ իշխանությունից: Եթե նրանք դրան պատրաստ չեն, ապա միարժեք է, որ ֆունդամենտալ բարեփոխումների պատրաստ չեն լինի երբեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում