ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատմել են Գոձիլլայի՝ հսկայական մողեսի հարձակման դեպքում իրենց հնարավոր գործողությունների մասին, գրում է The Washington Post-ը: Հաջորդ շաբաթ վարձույթի կհանվի ճապոնական «Գոձիլլա» ֆիլմի ռեմեյքը, իսկ ամերիկյան մամուլը հարցրել է՝ ինչ կլիներ իրական կյանքում հորինված հրեշի հարձակման դեպքում:
Air and Space ամսագիրը դիմել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին և զրուցել Ճապոնիայի Կադենա բազայում տեղակայված 18-րդ թևի զինվորականների հետ: «Նրանց պատասխանը ներառել է ռմբակոծիչներով շատ ինքնաթիռներ և Հալկին («Վրիժառուների» հերոս),- ասվում է Washington Post-ի հոդվածում:
Air and Space կայքի տեսանյութում զինվորականները նաև հայտարարում են, որ իրենք ունակ են տարածաշրջանում «արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի, այդ թվում՝ Գոձիլլայի ներխուժմանը: Ինչպես նշել են տեսանյութի հերոսները՝ Գոձիլլան, ամենայն հավանականությամբ, կսպասի իրենց հարվածին օդից, ուստի զինվորականները կփորձեն հրեշին հանկարծակիի բերել:











































