Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

Փոթորկից հետո Հաիթիում արտակարգ դրություն է սահմանվել

Հաիթիի կառավարությունը չորեքշաբթի արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրի ողջ տարածքում՝ կապված «Սենդի» փոթորկի հասցրած վնասների հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:

Վերջին տվյալներով՝ կղզի-պետությունում տարերային աղետի հարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է 54-ի, ևս 21-ն անհետ կորած են համարվում: Արտակարգ դրությունը սահմանվել է 30-օրյա ռեժիմով:
«Սենդի» փոթորիկն անցել է Կարիբյան ծովի կղզիներով՝ դառնալով մարդկային և նյութական կորուստների պատճառ տարածաշրջանի բազմաթիվ երկրներում՝ Ճամայկայում, Կուբայում և Բահամանյան կղզիներում: Սակայն Հաիթիի համար տարերային աղետի հարվածն առավել զգալի էր՝ կապված երկրում տիրող ծանր տնտեսական իրադրության հետ: Երկիրը դեռևս ամբողջությամբ չի հաղթահարել 2010 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքները:

Հաիթիում ավերվել են ժամանակավոր ճամբարների մի մասը, որոնցում մինչ օրս ապրում էին երկրաշարժի հետևանքով տանիքից զրկված մարդիկ: Այդ ճամբաներում բնակվող 370 հազար մարդկանցից 18 հազարը կրկին անօթևան են մնացել: Վարարած գետերը ավերել են ճանապարհներ, կամուրջներ, ջրածածկ արել գյուղատնտեսական նշանակության տարածքներ:

Բժիշկները մտավախություն ունեն, որ ուժգին ջրհեղեղը կարող է լրջորեն մեծացնել խոլերայի նոր համաճարակի ռիսկը: 2010 թվականի հոկտեմբերից Հաիթիում խոլերայից ավելի քան 7.5 հազար մարդ է մահացել:

Հաիթիին օգնություն է տրամադրում Վենեսուելան, որը արդեն կղզի-պետութուն է ուղարկել մարդասիրական օգնության առաջին բեռները՝ ընդհանուր 240 տոննա քաշով: Առաջիկա օրերի ընթացքում Կարակասը Հաիթի կուղարկի մարդասիրական բեռներով ևս մեկ օդանավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում