Saturday, 18 07 2026
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

«Որտեղի՞ց այսքան ռուսական տրամադրություն Հայաստանում»

Աշխատավորների համերաշխության միջազգային օրն այս տարի Հայաստանում զուգորդվեց Մաքսային միությանն անդամագրվելու, ՌԴ նախագահին գովերգելու կոչերով: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը փողոց էր դուրս եկել «Կեցցե մաքսային միությունը», «Կեցցե Պուտինը», «Կեցցե հայ-ռուսական բարեկամությունը» կոչերով: Վերջին կանգառն էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ էր, որտեղ երթի մասնակիցները նամակ հանձնեցին՝ խնդրելով, որ Հայաստանն անպայման անդամագրվի Մաքսային միությանը և որքան շուտ, այնքան լավ:

Մշակութաբան Վարդան Ջալոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս Խորհրդային Միության ժամանակ պետությունն ու կուսակցությունը մարդկանց գիտակցության մեջ մտցնում էին հակաարևմտյան ստերեոտիպեր, որ Արևմուտքը հանդիսանում է թշնամի՝ և՛ մշակութային, և՛ քաղաքական առումով. «Այդ ստերեոտիպերն այսօր էլ ազդում են մեր բնակչության վրա, և՛ եկեղեցին, և՛ իշխանությունները վարում են պրոռուսական քաղաքականություն: Նրանք ևս Արևմուտքի նկատմամբ որոշակի վախեր են սերմանում, և դա մարդկանց վրա շատ է ազդում»,- ասաց նա:

Ջալոյանը նշեց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը սերտ կապերի մեջ է զյուգանովյան կուսակցության հետ, և հենց այդտեղից են այստեսակ լոզունգները. «Պետք է կանխել, բայց հնարավոր չէ, ինքներդ եք հասկանում, որ քարոզչության հիմնական միջոցը հեռուստացույցն է, իսկ այնտեղ ռուսական ալիքներն են»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք սա գնալով ավելի շատ կազդի հասարակական տրամադրությունների վրա և պրոռուսական մտածելակերպն ավելի կխորանա՝ նաև հեշտացված կարգով ՌԴ անձնագիր ստանալու շնորհիվ. «Դրանք արտահայտում են հասարակության մի զգալի մասի տրամադրվածությունը, բայց միգրացիայի պատճառը ոչ թե հեշտ ՌԴ քաղաքացիություն ստանալն է, այլ պետության վարած քաղաքականությունը: Կրթական համակարգը երիտասարդների համար ապագա չի պահովում և այլն»:

Վարդան Ջալոյանն ընդգծեց, որ չնայած այն հանգամանքին, որ Մաքսային միությանն անդամագրումը զգալի գնաճ է բերելու Հայաստանին, մեր շահերին դեմ է, բայց դրան դեմ դուրս եկող ըստ էության չկա, ինչն էլ ցույց է տալիս այդ քարոզչության հաջողությունը: «Բայց ես չեմ կարծում, թե ՄՄ-ին ալտերնատիվ է առաջարկվում, մարդիկ ալտերնատիվը չգիտեն, չգիտեն ուրիշ ի՞նչ կարելի է անել, եթե ոչ գնալ ու Ռուսաստանում աշխատել»,- եզրափակեց նա:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում