Friday, 24 07 2026
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

Ո՞վ էր ճիշտ

Երբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ․ Զ․ Սարգսյանը դուրս եկավ ՀԱԿ-ից առաջին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  մեծահոգաբար ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե իրենցից ով է ճիշտ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 69 ձայն ունեցող Հանրապետական կուսակցության ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը հավաքեց 101 ձայն, իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ստացավ ընդամենը երեք ձայն «Առաջին լրատվական»-ը Ա․ Սարգսյանից հետաքրքրվեց , թե  նա կարո՞ղ է ի մի բերել կամ գնահատել, թե ժամանակը ինչ ցույց տվեց:

«Իմ կարծիքով՝ միգուցե նույնիսկ մարտավարական առումով լավ կլիներ՝ ժամանակը ցույց տար, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, որովհետև իրենից սպասում ունեցողները, հետևաբար և հիասթափվողները անհամեմատ ավելի շատ են, քան ինձնից, և դա օբյեկտիվ է, որովհետև ինքը Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ»  կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահը, ում պաշտոնավարման տարիներին ոչ միայն ձեռքբերումներ, այլև ռեալ հաղթանակ ենք ունեցել: Ինքն է եղել Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման առաջնորդը, և ես դա անկեղծորեն ու անվերապահ ընդունել եմ: Իր տեսակետներին և հարցազրույցներին հետևում են   հարյուր հազարավորները, իսկ իմ մոտեցումներին՝  անհամեմատ ավելի քիչ: Ես չունեմ էդքան ավանդ և չեմ մեծամտանա այնքան, որ ինձ համեմատեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»,-ասաց նա:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ  դա չի նշանակում, որ ռազմավարական առումով, ինքը սխալ է  ու իրավունք չունի տարբերվող մոտեցում ունենալ․« Համենայնդեպս՝ եթե ժամանակը ապացուցի էլ, որ ես եմ ճիշտ, դա չի նշանակի և ես չեմ համարի, որ հակառակ տեսակետ ունեցողները  դավաճաններ են ու իշխանությանը ծախվածներ, չեմ ոգևորվի այնքան, որ Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխելը համարեմ սեփական, այն էլ՝ մեծ ձեռքբերում»:

Իսկ ինչ վերաբերում է ժամանակին, ապա ժամանակը այս ընթացքում ցույց տվեց, որ ժողովուրդը իր հույսը ինչը, իմ կարծիքով, ամենակարևորն է ցանկացած պետության համար) կորցրել է թե՛ իշխանությունից, թե՛ ոչ իշխանությունից, թե՛ ընդդիմությումից, ինչի մեղքի բաժինը մենք բոլորս ունենք՝ մեր գործունեության կամ անգործության արդյունքում: Ես սա խոստովանում եմ ոչ թե հուսահատվելու, այլ  հետևություններ անելու համար:

Իսկ ինչ վերաբերում է ժամանակին, ապա ժամանակը այս ընթացքում ցույց տվեց, որ ժողովուրդը իր հույսը ինչը, իմ կարծիքով, ամենակարևորն է ցանկացած պետության համար) կորցրել է թե՛ իշխանությունից, թե՛ ոչ իշխանությունից, թե՛ ընդդիմությումից, ինչի մեղքի բաժինը մենք բոլորս ունենք՝ մեր գործունեության կամ անգործության արդյունքում: Ես սա խոստովանում եմ ոչ թե հուսահատվելու, այլ  հետևություններ անելու համար»,-ասաց Սարգսյանը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում