Ավերիչ հրդեհը «Սենդի» փոթորկի հետևանքով հեղեղված Նյու Յորքի Քուինս շրջանում 111 տուն է ոչնչացրել, ևս 20 տուն մեծապես տուժել է: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Հրդեհը սկսվել էր երկուշաբթի երեկոյան` օվկիանոսին հարող Բրիզի փոյնթ բնակավայրում, որը ջրհեղեղի էպիկենտրոնն է և ներառված է եղել պարտադիր տարհանման գոտում:
Կարճ միացման հետևանքով առաջացած կրակի տարածմանը նպաստել է ուժգին քամին, որի արագությունը կազմել է 10 կմ/ժամ: Ընդամենը մի քանի ժամում այն շուրջ 100 տուն է ոչնչացրել: Հրդեհի դեմ պայքարել են շուրջ 200 հրշեջներ, սակայն նրանց աշխատանքը խիստ դժվարացրել են փողոցներում 1,5 մետրի հասնող ջրի մակարդակն ու հրշեջների ջրապոմպերի թույլ ճնշումը: Ոստիկանները չեն կարողացել օպերատիվ կերպով արձագանքել կանչին, քանի որ հեղեղման պատճառով փակված էին ոստիկանական բաժանմունքի շենքում:
Չնայած հարկադիր տարհանման մասին ծանուցմանը` որոշ տեղաբնակներ որոշել էին մնալ իրենց տներում: Հեղեղված և միևնույն ժամանակ այրվող տներում արգելափակված 25 մարդկանց փրկարարները տարհանել են նավակներով: Բարեբախտաբար, զոհեր չկան:
media-player/MediaPlayer.swf” type=”application/x-shockwave-flash”/>










































