Monday, 13 07 2026
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Freedom House. «Մամուլը Հայաստանում ազատ չէ». «Ազատություն»

Մամուլի ազատության մակարդակով Հայաստանը աշխարհի 197 պետությունների շարքում 134-րդն է: Սա են վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակած տարեկան զեկույցի տվյալները:Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Փաստաթղթի համաձայն՝ լրատվամիջոցների ազատության ցուցանիշով Հայաստանը այսօր նույն մակարդակի վրա է, ինչ Էկվադորը, Զամբիան, Լիբիան, Թուրքիան և Հարավային Սուդանը: Freedom House-ի փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանը շարունակում է մնալ ոչ ազատ մամուլ ունեցող պետությունների թվում:

Զեկույցի ստեղծումը համակարգող փորձագիտական խմբի ղեկավար Կարին Կարլիկարի խոսքով՝ հարավկովկասյան երեք պետությունների շարքում Հայաստանը միջանկյալ դիրք է զբաղեցնում:

«Ադրբեջանի ցուցանիշները շատ բացասական են: Կարող եմ նաև ասել, որ այդ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ: Խոսքը նախևառաջ անկախ կարծիքների լռեցման մասին է, այդ թվում՝ այն ձայների, որոնք հնչում են համացանցում: Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ ավելի բարվոք է», – նշում է Freedom House-ի ներկայացուցիչը:

Ադրբեջանում առկա գլխավոր խնդիրներին անդրադառնալով՝ զեկույցի հեղինակները նկատում են․ – «Իրավիճակը բռնաճնշումներով լի այն միջավայրում, որում գործում են ադրբեջանական լրատվամիջոցները, անցած տարի գնալով է՛լ ավելի էր վատթարանում: Տեղեկություններ կային կառավարության կողմից լրագրողների և բլոգերների անձնական նամակագրության մոնիթորինգի և հեռախոսազրույցների գաղտնալսմասն մասին: Լուրեր կային նաև, որ պետությունը միջամտել է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի արբանյակային հեռարձակումներին»:

Կարին Կարլիկարի խոսքով՝ հարավկովկասյան պետությունների թվում առավել բարվոք վիճակում է Վրաստանը, որը տարածաշրջանի երկրներից միակն է, որ դասվել է մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների խմբում:

«Վրաստանում մենք որոշակի բարելավումների ականատեսն ենք դարձել: Անցած տարի օրենսդրական փոփոխություններ եղան, որոնք կաբելային ցանցերի օպերատորներից և հեռարձակողներից պահանջում են ապահովել եթերի բազմազանությունը: Նկատելի էր նաև, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը նվազել էին: Դա հատկապես էական է, եթե հաշվի առնենք, որ անցած տարին Վրաստանում ընտրությունների տարի էր», – նշում է Կարլիկարը:

Հայաստանին սահմանակից պետությունների շարքում, սակայն, ամենակտրուկ անկումն արձանագրել է Թուրքիան` մասամբ ազատ մամուլ ունեցող պետությունների խմբից տեղափոխվելով ոչ ազատ լրատվական միջավայր ունեցող երկրների շարքը:

Թուրքական լրատվական դաշտում առկա գլխավոր խնդիրները, ըստ զեկույցի հեղինակների, լրագրողների դեմ կիրառվող բռնություններն են և լրատվամիջոցների սեփականատերերի միջամտությունը խմբագրական քաղաքականությանը: Այս առումով, ըստ Freedom House-ի փորձագետների, դիտարկվող ժամանակաշրջանում Թուրքիայում, Ուկրաինայում և Վենեսուելայում լրատվամիջոցները նույնատիպ խնդիրների են բախվել:

Freedom House-ի տվյալներով՝ Ռուսաստանում ևս լրատվական միջավայրը անցած մեկ տարում բախվում էր լուրջ խնդիրների: Այստեղ տեղի ունեցած առանցքային իրադարձություններից մեկը, զեկույցի հեղինակների համոզմամբ, «երկրի հնագույն լրատվական գործակալություններից մեկի` ”РИА-Новости”-ի փակումն էր և դրա փոխարեն շատ ավելի բացահայտորեն Կրեմլին ենթարկվող մեկ այլ կազմակերպության ստեղծումը»:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում