Զինված ընդդիմության գրոհայիններն այսօր ականանետային հարձակման են ենթարկել Դամասկոսի կենտրոնի Կանավատ փողոցը: Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, արկերից մեկն ընկել է Սաադե մասնավոր դպրոցի վրա՝ վնասելով դպրոցի տանիքը: Երկու ուսուցիչներ բեկորային վնասվածքներ են ստացել:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ Սիրիայի մայրաքաղաքում գրոհայինների գնդակոծմանն էր ենթարկվել Շագուր թաղամասի շիայական շարիաթական ուսումնարանը: Զոհվել էր 17 մարդ, վնասվածքներ ստացել 86-ը:








































