Wednesday, 15 07 2026
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

Երկու վճարող-տեսուչները մեղադրվում են մահացած կենսաթոշակառուների անվամբ ելքագրված գումարները հափշտակելու մեջ

Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Շահումյան-1» և «Խորհրդային-1» վճարային ծառայությունների` թվով երկու վճարող-տեսուչների մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ և ուղարկվել դատարան:

ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հովհաննիսյանը, 2003-2010թթ. աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության «Շահումյան-1» տարածքային ստորաբաժանումում` որպես վճարող-տեսուչ, իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի կենսաթոշակների գումարներ:

Մասնավորապես` տեղեկանալով, որ կենսաթոշակառու Ջ. Ալոյանը բացակայում է հանրապետությունից, իսկ Ա. Մնացականյանը մահացել է, նրանց մահվան կամ բացակայության փաստը ծառայությունում հայտնի չէ և հանգուցյալ կենսաթոշակառուի տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում` Ա. Հովհաննիսյանը իրավունք վերապահող և պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված վերոհիշյալ կենսաթոշակառուների անվան դիմաց կեղծել է նրանց ստորագրությունները: Արդյունքում` Ա. Հովհաննիսյանը 2004-2010թթ. ընթացքում նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:

Մեկ այլ դրվագով Զ. Առաքելյանը, 2001-2010թթ. աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանումում` որպես վճարող-տեսուչ, տեղյակ է եղել, որ կենսաթոշակառուներ Շ. Բեգլարյանը և Ե. Պապիկյանը մահացել են, բայց նրանց մահվան փաստը ծառայության տարածքային բաժնում հայտնի չէ, սակայն հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում: Օգտվելով այդ հանգամանքից` Զ. Առաքելյանը 2007-2010թթ. ընթացքում իրավունք վերապահող և պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում հիշյալ կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծել է և նրանց անվամբ ելքագրել ու յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հովհաննիսյանին և Զ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իարավասության առաջին ատյանի դատարան, իսկ Զ. Առաքելյանի վերաբերյալ քրեական գործը` Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իարավասության առաջին ատյանի դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում