Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Քաղաքականությամբ զբաղվածները

Հայաստանի հասարակությունը բավական մեծ ազարտով քննարկում է նախագահական ընտրություններում թեկնածուների հնարավոր շրջանակը, անունները, փորձում գուշակել` ով կառաջադրվի, ով՝ ոչ:

Սակայն թեկնածուներն իրենք լռում են, համառորեն, խորհրդավոր կերպով լռում են: Լռում են, սակայն միևնույն ժամանակ խոսում Հայաստանի ապագայի, այդ ապագայի համար պայքարելու իրենց պատրաստակամության, հասարակությանը ծառայելու, հասարակության առաջ բաց լինելու մասին: Այդ ամենի մասին բոլորը խոսում են, սակայն լռում և խորհրդավոր կերպով գաղտնի են պահում թեկնածության հարցը: Նրանք գցում-բռնում են, ճշտում, հստակեցնում, պարզում իրենց հնարավորությունները: Այլ կերպ ասած` նրանք զբաղված են քաղաքականությամբ:

Քաղաքականությամբ զբաղվելն ինքնին հանցանք կամ մեղք չէ, բայց երբ դրանով ես զբաղված Հայաստանում, այն ինչ-որ առումով ինքնաբերաբար դառնում է այդպիսի մի բան: Որովհետև Հայաստանում քաղաքականություն չկա՝ կա կոպիտ, գռեհիկ առևտուր և խարդավանքներ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն երկրի ապագայի և հասարակության շահերի հետ: Հետևաբար Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ՝ ներկայիս իրավիճակում և մթնոլորտում, ըստ էության նշանակում է դուրս գալ հասարակության շահերի դեմ:

Եվ այս տեսանկյունից գրեթե բոլոր պոտենցիալ թեկնածուները կամ լռողները, ովքեր ինչ-որ հաշվարկների մեջ են, դուրս են եկել հասարակության և պետության շահերի դեմ: Որովհետև հասարակության շահերը հետապնդող գործիչը արդեն իսկ պետք է որ հստակորեն կողմնորոշված լիներ նախագահական ընտրությունների հարցում՝ կա՛մ հասարակության դեմ է, կա՛մ հասարակության հետ: Եթե հասարակության հետ է, ապա նախագահի թեկնածու առաջադրվել-չառաջադրվելու հարցը պետք է լուծեր հենց հասարակության հետ քննարկումներում, ոչ թե խորհրդավոր լռությամբ: Իսկ եթե հասարակության դեմ է, ապա այստեղ ինքնին ամեն ինչ պատրաստ է:

Ո՞ր մի պոտենցիալ թեկնածուն է այսօր իր առաջադրվել-չառաջադրվելու հարցը քննարկում հասարակության հետ: Ոչ ոք: Նրանք գիտեն, որ հասարակությանը հուզում է այդ հարցը, բայց ոչ ոք չի քննարկում այն հանրության հետ, որովհետև հանրությունը ոչ մեկի հոգսը չէ՝ նրանք զբաղված են քաղաքականությամբ:

Ահա այսպիսի իրավիճակ է նախագահական ընտրություններից առաջ, և այդ իրավիճակում ըստ էության արդեն հանրային և պետական շահի տեսանկյունից դադարում է նշանակություն ունենալ, թե խորհրդավոր լռություն պահպանողներից կամ հարցի շուրջ պտտվողներից ի վերջո ով ինչ որոշում կկայացնի:

Բանն այն է, որ միայն կայացված որոշումները չէ, որ ինչ-որ բաներ են պայմանավորում, այլ նաև այն իրողություններն ու գործընթացները, որոնք նախորդում են որոշումների կայացմանը, և որոնց ընթացքում էլ կայացվում են որոշումները: Ինչպե՞ս կարող են հասարակությանը ծառայել որոշումներ, որոնք կայացվել են հասարակությունից գաղտնի, խորհրդավոր, մեկուսի պայմաններում` այն դեպքում, երբ հարցն ամենևին պետական կամ ռազմական գաղտնիքներին չէ, որ վերաբերում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում