ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը, տեղեկանալով ընտրության արդյունքների մասին, շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին, Հանրապետության նախագահին՝ իրեն առաջադրելու համար, ինչպես նաև մյուս խմբակցություններին մասնակցության համար, իսկ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին ու Ռուբիկ Հակոբյանին՝ առաջադրման համար (թեպետ վերջինս երեկ ինքնաբացարկ էր հայտնել):
«Ես ազնիվ ձևով գնահատում եմ իրավիճակը: Իմ կյանքը միշտ էդպես է անցել, սիրում եմ պայքարել, և դրանով որոշակի հաջողություններ են իմ կյանքում եղել: Ես ինձ ավելի ամուր եմ զգում այս պահին»,- ասաց նա:
Ազգային ժողովի նոր նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը՝ ձայների 101 դեմ, 3 կողմ հարաբերակցությամբ, անվավեր թերթիկները երկուսն են, 3 ձայն ստացել է Հրանտ Բագրատյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի









































