Friday, 17 07 2026
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը

Քննարկվել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը. փոխվարչապետն ընդունել է ԶՖԳ պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը: Քննարկվեցին ՀՀ կառավարության եւ ԶՖԳ միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` անդրադարձ եղավ Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել ԶՖԳ ֆինանսական աջակցությամբ:

Փոխվարչապետը գոհունակությամբ արձանագրել է, որ ԶՖԳ հետ համագործակցություն է ձեւավորվում մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են ջրամատակարարումը, գյուղատնտեսությունը: Նա ընդգծել է, որ կառավարությունը կարեւորում է ջրային պաշարների կուտակման նոր հնարավորությունների ստեղծումը, ինչն անհրաժեշտ է գյուղատնտեսության զարգացման համար: «Ուստի այն ջրամբարները, որոնք կառավարությունը նախաձեռնել է կառուցել, էական նշանակություն ունեն մեզ համար: Այս առումով մենք հետեւողականորեն ամեն ինչ անելու ենք, որպեսզի առավելագույնս սեղմ ժամկետներում կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել»,-նշել է փոխվարչապետը:

Նա տեղեկացրել է, որ առաջիկա 4-5 տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվելու լրացուցիչ շուրջ 200 մլն խմ ջուր ամբարելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, ինչը թույլ կտա կայուն ջրամատակարարմամբ ապահովել մշակվող հողակտորները, շրջանառության մեջ դնել չօգտագործվող հողատարածքներ, ինչպես նաեւ բարելավել համակարգի ֆինանսական հնարավորությունները՝ ջրամատակարարման մեխանիկական եղանակից անցնելով ինքնահոսի:

Զրուցակիցները քննարկել են Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի իրագործելիության նախնական ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները: Փոխվարչապետը կարեւորել է իրատեսական նախագծի պատրաստումը, որտեղ հաշվի կառնվեն հայկական կողմի բոլոր պահանջները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուսումնասիրության արդյունքները լրացուցիչ կքննարկվեն, եւ վերջնական տարբերակը կներկայացվի հայկական կողմին: Ըստ հյուրերի՝ ջրամբարի կառուցման ծրագիրը նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարեվերջ ներկայացնել ԶՖԳ տնօրենների խորհրդի հաստատմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում