Երեկ Լոս Անջելեսի Nokia Theatre-ում տեղի է ունեցել Radio Disney Music Awards արարողությունը:
Միջոցառման հյուրերն էին Քելլի Օսբորնը, Շակիրան, Լյուսի Հեյլը, Ջիջի Հադիդը ընկերոջ՝ Քոդի Սիմփսոնի հետ և ուրիշներ:
29-ամյա Օսբորնը ցուցադրել է համարձակ սանրվածքը և Viktor and Rolf-ի էլեգանտ զգեստը:
37-ամյա Շակիրան ծավալուն բարեգործական գործունեության համար արժանացել է հատուկ մրցանակի։ Երգչուհին հիմնադրել է սեփական Barefoot Foundation հիմնադրամը, որը օգնում է երեխաներին կրթություն ստանալ:
Ջասթին Թիմբերլեյքը դարձել է տարվա լավագույն կատարող: Նա Փարիզից տեսանյութի միջոցով շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
Արարողության մյուս դափնեկիրների անունները ներկայացված են ստորև.
Լավագույն երաժշտական խումբ՝ One Direction
Լավագույն կատարող՝ Ջասթին Թիմբերլեյք
Լավագույն երգչուհի՝ Դեմի Լովատո
Տարվա երգ՝ Սելենա Գոմես- Come&Get It
Տարվա հայտնություն՝ Fifth Harmony








































