Thursday, 16 05 2024
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ

Հայաստանի հարցը կքննի ԱՄՆ միջազգային միջնորդ դատարանը

Ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը կարող է դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող միջազգային միջնորդ դատարան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում գործարարի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Է. Խուդյանը շինարարական գործունեություն է իրականացրել Երևանում, և Հայաստանից նրա գործընկերները խարդախություններ և չարաշահումներ են իրականացրել նրա բիզնես-ծրագրերում: Այդ խաբեությունների արդյունքում յուրացրել են ամերիկահայ գործարարի ներդրած մոտ 8,5 մլն դոլարը: Մասնավորապես` նրան պատկանող «Արին Կապիտալ» ընկերությունը Մաշտոցի 33 հասցեում կառուցում է էլիտար բարձրահարկ բնակելի շենք:

Հրապարակումների համաձայն` այդ շենքի կառուցապատման գործում նրա գործընկերներ Վլադիսլավ Մանգասարյանը, Ղևոնդ Ղալումյանը և Էդուարդ Եսայանը վաճառել են այդ շենքի բնակարանները, հետո ընկերությունը սնանկ են ճանաչել ու այդպես յուրացրել են թե Է. Խուդյանի ներդրած, թե վաճառքից գոյացած միլիոնավոր դոլարները:

Է. Խուդյանն արդեն մի քանի տարի է, ինչ փորձում է իր շահերը վերականգնել ՀՀ իրավապահ մարմիններում, բայց նրա ներկայացմամբ` այդ գործը տեղից չի շարժվում՝ չի քննվում, և չարաշահումները չեն բացահայտվում: Եվ դրա պատճառն այն է, որ այդ շենքում բնակարաններ են գնել ՀՀ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, ովքեր էլ իրենց ազդեցությամբ թույլ չեն տալիս, որ գործը քննվի:

Հրապարակումների համաձայն` այդ խարդախության մեջ իր մասնաբաժինն ունի նաև նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ով նույնպես այդ շենքում ունի բավականին մեծ տարածք: Ճիշտ է, Է. Խուդյանը Լ. Սարգսյանին հստակորեն չի մեղադրում, սակայն նրա նկարագրածից հասկանալի է դառնում, որ վերջինս նույնպես խոչընդոտում է այդ չարաշահումների բացահայտմանը: Է. Խուդյանը, հույսը կտրելով ՀՀ իրավապահ մարմիններից, որոշել է դիմել Նյու Յորքում գտնվող միջազգային դատարան, որը քննում է պետության և քաղաքացու միջև առկա վեճերը:

Բանն այնն է, որ 1992թ. Հայաստանը ԱՄՆ-ի հետ երկկողմ պայմանագիր է ստորագրել, համաձայն որի` ԱՄՆ քաղաքացին իր երկրում կարող է դատական գործ սկսել Հայաստանի դեմ, եթե նրա ներդրումային իրավունքները ոտնահարվել են մեր երկրում: Եվ հակառակը՝ ՀՀ քաղաքացին նույնպես Հայաստանում կարող է դատական գործ սկսել ԱՄՆ-ի դեմ, եթե այդ երկրում խախտվել են իր ներդրումային իրավունքները: Ընդ որում, « ՀՀ և ԱՄՆ-ի միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագիրը հիմնականում տնտեսական բնույթ և նպատակ ուներ` պաշտպանելու քաղաքացիների բիզնես-գործունեությունը, ներդրումները և ընդհանրապես` տնտեսական շահերը:

Պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: 1994թ. ՀՀ Գերագույն խորհուրդը օտարերկրյա ներդրումների մասին օրենք է ընդունում:

Իսկ Է. Խուդյանը նախ` փորձել է իր իրավունքները պաշտպանել Հայաստանում, սակայն չի հաջողել, և այժմ նրա փաստաբան Ն. Բադալյանը հնարավոր է համարում, որ իր պաշտպանյալը դիմի Նյու Յորքում գտնվող այդ միջազգային դատարան: Այս դեպքում արդեն եթե դատարանը Խուդյանին տուժող ճանաչի, ապա պատասխանատուն կլինեն ոչ թե նրա հայաստանյան գործընկերները, այլ Հայաստանը: Տվյալ պարագայում մեր երկիրը պարտավորված կլինի վճարել ամերիկահայի ոչ միայն ներդրած գումարները:

«Կվճարեն ոչ միայն կորցրած, այլև չստացված օգուտները և կատարված դատական ծախսերը: Եթե յուրացրել են 8,5 մլն դոլար, չստացած օգուտները կրկնապատիկ, եռապատիկ ավելի մեծ կլինեն: Ըստ պայմանագրի` այդ հաշվարկները կատարում է անկախ աուդիտը: Իսկ գումարը գանձվում է պետությունից»,- ասում է Ն. Բաղդասարյանը:

Եթե Է. Խուդյանը շահի դատը, ՀՀ-ն չի կարող չկատարել այդ միջնորդ դատարանի վճիռը և չվճարել գումարը, քանի որ դա միջազգային միջնորդ դատարան է, որը պարզապես տեղակայված է ԱՄՆ-ում` այնպես, ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Իսկ եթե պետությունը չկատարի միջազգային դատարանի վճիռը, ապա նրա դեմ նախատեսվում են պատժամիջոցներ:

Եթե իսկապես ամերիկահայ գործարարը դիմի Նյու Յորքի դատարան ու դատը շահի, ապա դա կարող է լինել ամենամեծ գումարը, որը մեր պետությունը կարող է վճարել իր իրավապահ ատյանների անգործության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում