Thursday, 16 07 2026
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Փրկարարները խրախուսվելու են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ղեկավար կազմի հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նախարարին զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների` մասնավորապես մայրաքաղաքի Խանջյան փողոցում կիսակառույց շենքի փլուզման, Սասնա ծռեր փողոցի նորակառույց շենքում վերելակի անկման դեպքերին և նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների մասին։ ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ անդրադառնալով վերոնշյալ պատահարներին` ԱԻ նախարար Երիցյանը նշել է. «Ոչ միայն կիսակառույցի փլուզման և վերելակի հետ կապված դեպքերի, այլև Սյունիքի մարզում կայծակի հետևանքով ավտոմատ կանգնած «ՏաԹևեր» ճոպանուղու ուղևորների տարհանման ժամանակ մեր փրկարարների օպերատիվ և բարձր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանքեր են փրկվել։ Փլուզման վայրում լինելով` անձամբ եմ տեսել նրանց հերոսական աշխատանքը և հանձնարարում եմ խրախուսման ներկայացնել նշված դեպքերի արձագանքմանը մասնակցող փրկարարներին»։

Խորհրդակցությանը ՓԾ տնօրենը զեկուցել է նաև, որ նախապատրաստվում է Երևանում ուժեղ երկրաշարժի սցենարով մեծ ուսումնավարժանք, որը տեղի կունենա նոյեմբերի վերջին։ Ինչ վերաբերում է անցած շաբաթ Հայաստանում առաքելությամբ գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագիտական խմբի աշխատանքներին, ապա Ս. Ազարյանը նշեց, որ ԱԷՄԳ փորձագետների գնահատմամբ` Հայաստանում գործում է ՀԱԷԿ-ի վթարի կամ դրա սպառնալիքի դեպքում արձագանքման լավ համակարգ և շեշտել են վերջին երկու տարիներին ԱԻՆ զգալի առաջընթացը։

ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը, զեկուցելով շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին` հայտնել է, որ Սյունիքի մարզում աշխատանքներն ավարտելուց հետո մեր ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ սեյսմիկ աղմուկը գրանցող փորձնական կայաններ են տեղադրվել նաև հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում (Բավրա, Ստեփանավան)։ Փորձաշրջանից հետո` հաջորդ տարվա մարտին, դրանք կփոխարինվեն մշտական կայաններով։ Այնպես որ` ՍՊԱԾ համակարգի տեխնիկական վերազինումը մեծ թափով առաջ է գնում։

ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն.Գրիգորյանը տեղեկացրել է, որ ամփոփվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբի աշխատանքները, և մոտակա օրերին արդեն կհայտարարվի նրանց աշխատանքի ընդունելու մրցույթի մասին։

ՓԾ տնօրենի տեղակալը հայտնեց նաև, որ առաջարկություններ են մշակվում ՀՀ ԱԻՆ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։

Վերջերս Ինդոնեզիայում կայացած Ասիական 5-րդ նախարարական ԱՌՆ կոնֆերանսին ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացնում էին փոխնախարար Հ. Մխիթարյանը և ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը։ Այնտեղ ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության (UNISDR) ԱՌՆ գլխավոր քարտուղարության մշտական ներկայացուցիչ Մարգարետա Վալսթորմի հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ ձեռքբերումների մասին պատմելուց հետո տիկին Վալսթրոմը մեծ ցանկություն է հայտնել այցելելու Հայաստան և անձամբ տեսնելու մեր նվաճումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում