Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

ԱՄՆ-ում «Սենդի»-ի պատճառով հետաձգվել է ավելի քան 7000 չվերթ

ԱՄՆ ափերին մոտեցող «Սենդի» փոթորկի պատճառով ավիաընկերությունները չեղալ են հայտարարել հոկտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված ավելի քան 7100 չվերթ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: The Wall Street Journal-ի տվյալներով՝ հետաձգված չվերթների թիվը հասնում է 8000-ի:

Մասնավորապես, Delta Airlines ավիաընկերությունը կիրակի չեղյալ է հայտարարել 180 չվերթ, իսկ երկուշաբթի այդ թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի: American Airlines-ը նախատեսում է հոկտեմբերի 28-31-ն ընկած ժամանակահատվածում չեղյալ հայտարարել մոտ 1500 չվերթ: U.S. Airways-ը՝ մոտ 2000: U.S. Airways-ը պատրաստվում է վերականգնել չվերթները հոկտեմբերի 30-ին, սակայն ընկերությունում նշել են, որ ջրհեղեղի կամ փոթորկի տևականությունը, ինչպես նաև ինքնաթիռների տեղափոխումը անվտանգ կայաններ, կարող է հանգեցնել լրացուցիչ հետաձգումների:

Ավիաընկերությունները, սակայն, հրաժարվել են փոխհատուցում վճարել ուղևորներին: Գործակալության տվյալներով՝ տեղի հյուրանոցները գերհագեցած են:

Նմանատիպ իրավիճակ առաջացել էր 2011 թ. օգոստոսին, երբ «Իրեն» փոթորկի հետևանքով հետաձգվեց շուրջ 10 հազար չվերթ:

Ակնկալվում է, որ «Սենդի»-ին ԱՄՆ-ի արևելյան ափին կհասնի հոկտեմբերի 29-ի երեկոյան, կանցնի Նյու Յորքով ու Նյու Ջերսիով և կշարժվի դեպի Փենսիլվանիա նահանգ:

Փոթորկի պատճառով Նյու Յորքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Քաղաքապետի կարգադրությամբ, հոկտեմբերի 28-ից սկսվել է քաղաքի առավել վտանգավոր հատվածներից բնակչության տարահանումը, դադարեցվել են քաղաքային տրանսպորտի աշխատանքները: Հոկտեմբերի 29-ից կփակվեն դպրոցները և պետական հաստատությունները (բացառությամբ արտակարգ գերատեսչությունների), ՄԱԿ-ի գրասենյակը, քաղաքային զբոսայգիները և գրադարանները, քաղաքի որոշ հատվածներում կանջատվեն վերելակները և ջրամատակարարումը, մասամբ աշխատանքները կդադարեցնեն Նյու Յորքի ֆոնդային և առևտրային բորսաները:

Տեղեկության արագ տարածման համար Նյու Յորքում բացվել է թեժ գիծ, մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում Reuters-ը և Daily News-ը, ուղիղ հեռարձակում են միացրել, Twitter-ում ի հայտ է եկել #Sandy հեշթեգը:

Ավելի վաղ փոթորիկը, առաջանալով Կարիբյան ծովում, անցել է Կուբայով, Յամայկայով և Հաիթիով: Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում