Monday, 13 07 2026
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Ներքին «քիրվայությո՞ւն»

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դիրքորոշումներ էր արտահայտում Ղարաբաղի հարցի, հայ-թուրքական հարաբերության կարգավորման իր պատկերացումների վերաբերյալ՝ նշելով, որ պետք է Ադրբեջանի հետ հասնել խաղաղության, և Թուրքիայի հետ էլ կարգավորել հարաբերությունը՝ առանց Ցեղասպանության խնդիրն արտաքին քաղաքական օրակարգ ներառելու, Ռոբերտ Քոչարյանի շրջանակը, դրանում գործող փորձագիտական և լրագրողական խմբերը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին «քիրվայության» մեջ, որը Ռոբերտ Քոչարյանի բառն էր: Առաջինը Քոչարյանն էր Տեր-Պետրոսյանին մեղադրել՝ դա անելով 2008 թվականին, երբ ստանձնել էր Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության հրամանատարությունը, ինչով, ի դեպ, շատ ավելի օգնեց Տեր-Պետրոսյանի ծավալած շարժումը հզորացնելուն:

Լևոն Տեր-Պետրոսյանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իր մոտեցումները հիմնավորում էր պետական շահով, պետության ապագայի մասին մտահոգությամբ: Այլ խնդիր է, իհարկե, թե ինչքանով են այդ մոտեցումները ադեկվատ պետության շահերին ու մարտարհրավերներին, որոնք զգալիորեն փոխվել են 90-ականներից ի վեր: Սակայն դա այլ խոսակցության նյութ է, և փաստն այն է, որ նա պետական շահերով էր հիմնավորում իր մոտեցումները:

Տեր-Պետրոսյանը նույն կերպ հիմնավորում է նաև մոտեցումները ներքին քաղաքականության մեջ, որում առաջարկում է համագործակցություն ԲՀԿ-ին և արդեն, փաստորեն, նաև բավական թափանցիկ կերպով՝ Ռոբերտ Քոչարյանին: Տեր-Պետրոսյանն ու նրա շրջանակը սա էլ հիմնավորում են պետության ապագայի մասին մտահոգությամբ: Այսինքն՝ ըստ քոչարյանական տրամաբանության, Տեր-Պետրոսյանը ըստ էության «քիրվայական» առաջարկ է անում Քոչարյանին, որին ամենակոշտ և ամենասուր մեղադրանքներն էր ներկայացնում մի քանի տարի առաջ:

Սակայն, Ռոբերտ Քոչարյանին և նրա լրագրողա-փորձագիտական շրջանակների կողմից ներկայումս Տեր-Պետրոսյանը ոչ միայն չի որակվում որպես «քիրվա», ինչը նախկինում անում էին գրեթե «Կարթագենը պետք է կործանվի» հայտնի հռոմեական տրամաբանությամբ, այլ նույնիսկ սկսել է ստանալ հաճոյախոսություններ, գովեստի և դրվատանքի խոսքեր, գնահատվում և ճանաչվում է նրա իմաստնությունն ու հեռատեսությունը:

Նման դեպքերի համար են ասում, որ քաղաքականությունը կեղտոտ բան է: Սակայն այստեղ, իհարկե, կա որոշակի թյուրիմացություն: Քաղաքականությունը կեղտոտ բան չէ, այն ընդամենը գործունեության մի ոլորտ է, որն օգնում է, կամա թե ակամա, վեր հանել այն կեղտոտ բաները, որ կան պետության և հասարակության կյանքում` երեսպաշտություն, երկերեսանիություն, անսկզբունքայնություն, խաբեություն, ցինիզմ և այլն: Քաղաքականությունը ինքնին կեղտոտ չէ, պարզապես այդպիսին է թվում, քանի որ անխուսափելիորեն առնչվում է այդ ամենի հետ և բացահայտում է դրանք:

Քաղաքականությունը նման է աղբահանի, որը բացահայտում կամ հայտնաբերում է աղբը և հավաքում այն: Իսկ աղբահանի աշխատանքը, չնայած հասարակական կարծրատիպերին և մշակութա-մտածողական խեղումներին, իրականում բավական պատվաբեր աշխատանք է, որովհետև ամեն ոք չէ, որ կհամաձայնի գործ ունենալ հանրային աղբի հետ և ստանձնել այն մաքրելու բարդ առաքելությունը: Այնպես որ, հանրությունն իզուր թող չհիասթափվի քաղաքականությունից: Քաղաքականությունն է, որ մաքրելու է այն հակաքաղաքականությունը, որ Հայաստանում հաստատվել է մոտ քսան տարի և արդեն գրեթե լիովին ելել է ջրի երես:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում