Sunday, 12 07 2026
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

ԱԺ–ում տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի պատվիրակության հետ

ՀՀ Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տարածել է մամլո հաղորդագրություն, որում ասված է.

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարեկամական խմբի պատգամավորները հոկտեմբերի 24-ին հանդիպեցին Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռևիյոնի և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին, կարևորեց նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին ու կամրապնդեն դարավոր բարեկամությունը: Պարոն Շարմազանովի գնահատմամբ՝ Ֆրանսիան բազմիցս ապացուցել է, որ ժողովրդավարական արժեքներ ստեղծող ու տարածող, մարդու իրավունքները պաշտպանող առաջամարտիկ երկիր է, իսկ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները միշտ էլ սուր քննադատության են ենթարկվել Ֆրանսիայում ու ստացել արժանի հակահարված: Այս առումով մեծ է Ֆրանսիայի դերը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, որը կարևոր է ոչ միայն արդարության վերականգնման տեսանկունից, այլև ցեղասպանությունների բացառման: ԱԺ փոխնախագահը հայ-ֆրանսիական հարաբերությունների ակտիվացման և Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործում կարևորեց քաղաքների ու համայնքների արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այս այցելությունը հնարավորություն կտա հաջորդ տարի Ֆրանսիայում՝ Վալանսում, կայանալիք ապակենտրոնացված համագործակցության համաժողովի աշխատանքները դարձնել էլ ավելի արդյունավետ:

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռևիյոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, տեղեկացրեց, որ պատվիրակության՝ Հայաստան այցի հիմնական նպատակը 2013 թ. Ֆրանսիայում նախատեսված ապակենտրոնացված համագործակցության համաժողովի հերթական նիստի կազմակերպման աշխատանքներն են: Նախորդ նիստը 2010 թվականի հոկտեմբերին կայացել է Երևանում՝ Ֆրանսիայի 25 տեղական իշխանությունների՝ քաղաքների, դեպարտամենտների, շրջանների ղեկավարների և պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարոն Իվ Ռևիյոն գոհունակությամբ նշեց, որ այս տարվա սկզբին «Ֆրանսիայի միավորված քաղաքներ» ասոցիացիայում ստեղծվել է «Հայաստան» խումբը: Ասոցիացիային անդամակցում են Ֆրանսիայի այն քաղաքներն ու շրջանները, որոնք տարբեր երկրների քաղաքների և վարչատարածքային միավորների հետ եղբայրացման համաձայնագրերի շրջանակներում միջազգային համագործակցություն են ծավալում: Նա տեղեկացրեց նաև, որ Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի և Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից ՀՀ Տավուշի մարզին հատկացվող աջակցության ծրագրի շրջանակներում պատվիրակությունն այցելելու է Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: Տավուշի զարգացման ծրագրով մարզում դրամաշնորհային աջակցություն է ցուցաբերվում անասնապահության, գյուղմեխանիզացիայի, պտղաբուծության ոլորտներում: Այդ նպատակներով Տավուշին հատկացվել է 4 մլն եվրո:

Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը գոհունակությամբ արձանագրեց ասոցիացիային Հայաստանի անդամակցությունը, ինչը մեկ անգամ ևս փաստում է երկու երկրների ջերմ բարեկամության և ակտիվ համագործակցության մասին: Այդ բարեկամությունը ակնհայտ է նաև քաղաքական ասպարեզում ու միջպետական հարաբերություններում: Նա նկատեց, որ Ֆրանսիան օրենքի ուժով է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Ֆրանսիայի նախագահը, նրա համոզմամբ, բոլոր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը նորից շրջանառության մեջ կդնի: Պարոն Ալեն Մորիսը տեղեկացրեց, որ հաջորդ ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որին մասնակցելու համար սպասում են իրենց հայ գործընկերներին, կքննարկի տարածքային զարգացման հարցերը՝ կարևորելով զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության և տարածքների տնտեսական զարգացման խնդիրները:

Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը գոհունակությամբ արձանագրեց, որ տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունները ոչ միայն կայուն են ու շարունակական, այլև ունեն դինամիկ զարգացում: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանի բարեկամական խմբերից հայ-ֆրանսիական բարեկամական խումբը ամենամեծն է, ՀՀ Ազգային ժողովի կայքը գործում է նաև ֆրանսերեն, իսկ Հայաստանը անդամակցում է Ֆրանկոֆոնիային և նպաստում նրա գաղափարների տարածմանը: Հայ ժողովուրդը գնահատում է Ֆրանսիայի մեծ բարեկամությունը, նրա ստեղծած համամարդկային արժեքներն ու հիանում նրա մշակույթով:

Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ պետք է ամեն ինչ անել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցությունը դարձնելու ավելի ակտիվ ու արդյունավետ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության, դարերով ձևավորված բարեկամության ու փոխադարձ հարգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում