Դեպքը տեղի է ունեցել Ռյազանի շրջանային հիվանդանոցում, ուր տեղափոխել են վաղաժամ ծնված նորածնին, մանրամասները հայտնում է ՌԴ տեղական հետախուզական կոմիտեն:
Հետաքննությունը պարզել է, որ հոկտմեբրի 21-ին Շրջանային մանկական հիվանդանոցում երեխա է մահացել: Երեխայի անկողնու մոտ բուժքույրը տաքացուցիչ է դրել, որի դիրքի փոփոխության հետևանքով երեխան այրվածքներ է ստացել ու մահացել:
Մոսկվայի միջշրջանային հետախուզության Ռյազանի բաժանմունքը քրեական գործ է հարուցել բուժքրոջ դեմ, ով կասկածվում է «Անզգուշությամբ մահ պատճառելու» ՌԴ քրեական օրենսգրքի 109 հոդվածի առաջին մասով: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Իրինա Պետրուշինան ազատված է աշխատանքից:








































