«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Շինջի Կագավան խոսել է այն մասին, թե ինչպես է ընթանում իր հարմարեցման պրոցեսը Անգլիայում:
«Ճիշտն ասած, չեմ կարծում, որ արդեն ամրապնդվել եմ թիմում: Ինձ ավելի շատ ժամանակ է հարկավոր հարմարվելու համար: Մեկ առանձին խաղը չի կարող առիթ հանդիսանալ, որ ասեմ, թե ամեն ինչ արդեն շատ լավ է:
Այսպիսին է բոլոր նրանց ճակատագիրը, ովքեր խաղում են մեծ ակումբներում: Փորձում եմ ավելի շատ մտածել դրական պահերի մասին:
Պետք է նաև շատ արագ սովորեմ անգլերեն, որ կարողանամ խաղադաշտում հասկանալ խաղընկերներիս:
Բայց որ ամենակարևորն է, պետք է ցույց տամ իմ ուժեղ կողմերը: Վստահությունը ձեռք է բերվում միայն այն պարագայում, երբ արդյունք ես ցույց տալիս»,- Կագավայի խոսքերն է մեջբերում Kyodo News-ը:









































