Saturday, 18 07 2026
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է

«Ցավդ տանեմ, ի՞նչ ես կախվել նախագահից». մամուլ

Թալինի քաղաքապետի ընտրություններից հետո տևական ժամանակ էր` այստեղ արշալույսները խաղաղ չէին բացվում: Մամուլն անընդհատ գրում էր Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ու վերջինիս եղբոր միջև սրված հակասությունների մասին: Հիշեցնենք, որ այդ հակասությունը սկսվեց այն պահից, երբ ՀՀԿ-ի որոշմամբ ու Արագածոտնի մարզպետի աջակցությամբ թիվ 15 ընտրատարածքից պատգամավոր դարձավ Մնացական Մնացականյանը, ինչի պատճառով էլ չառաջադրվեց Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը` փոխարենը այդ հարցում օգնելով Մնացականյանին: Իսկ քաղաքապետի ընտրություններում Մնացական Մնացականյանն իր կուսակիցների արածը ոչ միայն չգնահատեց, այլև կուսակցությունից դուրս «խաղեր տվեց»` Թալինի քաղաքապետի ընտրություններում սատարելով անկուսակցական Վորոշ Խաչատրյանին` իր նախկին տեղակալին: Թեպետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանը, սակայն հետընտրական իրավիճակն այստեղ այնքան էր սրվել, որ մարզպետի եղբայրը` «Հայդուկ» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրի Սահակյանը, «Հրապարակի» հետ զրույցում, սեպտեմբերին, իր կուսակից Մնացականյանին հորդորել էր. «Գլուխդ առ-փախի Թալինից, այ չափառի տակի հոգնած դդում»: «…Այ բջիջ, եթե շատ ուզես` կզանգես-կհանդիպենք, միայն էն պայմանով, որ մեզնից մեկը հետ գա: Ձեռքով-ոտքով կամ զենքով սպասում եմ զանգիդ»,- հաշվի էր կանչել մարզպետի եղբայրը: Մոտ երկու ամիս է անցել, և ընթերցողները հետաքրքրվում են, թե ինչպես է ավարտվել այս վեճը, և ինչ մթնոլորտ է տիրում այժմ Արագածոտնում: Թերթը զրուցեց Նաիրի Սահակյանի հետ:

– Մեր մոտ ամեն ինչ նորմալ ա, բայց պրիչյո՞մ տուտ Մնացական Մնացականյանը: Խնդիր չկա, ոչ մեկի հետ էլ խնդիր չկա: Էս երկրում ես ոչ մեկի հետ աբսալյուտնի խնդիր չունեմ:

– Պարոն Սահակյան, մեր ընթերցողները հետաքրքրվում են` հաշտվե՞լ եք, թե՞ ոչ, կանչում էիք հաշիվ մաքրելու, եկա՞վ Մնացականյանը: Ի՞նչ եղավ:

– Այսինքն հիմա չեմ հասկանում` ձերը թերթ ա՞, թե՞ սպրավըչնի բյուրո:

– Ոնց ուզում եք` հասկացեք, բայց պատասխանեք:

– Ցավդ տանեմ, ոչ մի բան էլ չեղավ, Դիանը (իրենց գյուղը` խմբ.) մնաց իրա տեղում, Թալինը` իրա, Արագածոտնի մարզն էլ` իրա: Ոչ մի բան ոչ եղել ա ու ոչ էլ կա: Ես գյուղում եմ ապրում, ընտրությունների ժամանակ եմ ակտիվություն ցուցաբերում, իջնում եմ, խառնվում եմ ընտրողների ակտիվ մասսաների հետ: Ես ոչ մի բանից խաբար չեմ: Ով ում հետ ա հաշտվել, ես ոչ մեկի հետ ոչ կռվել եմ, ոչ էլ հաշտվել:

– Ասացիք, որ միայն ընտրություններին եք խառնվում, ճի՞շտ է ընտրություններին խառնվել և հորդորել, թե ժողովուրդը ոնց ընտրի, ում ընտրի: Երբեմն էլ ահաբեկում եք, ինչպես լուրերն են հասնում:

– Ոչ, ոչ, այ, մի օր կգաք ձեր սաղ թերթով, կմտնեք գյուղերը, ու ձեզ կասեն, որ, բացի օգուտից, օգնելուց, մենք ոչ մեկին ոչ ահաբեկում ենք, ոչ ստիպում, ոչ նեղացնում, ոչ էլ մի բան, էս ո՞րերորդ դարն ա:

– Պարոն Սահակյան, կարո՞ղ եք ասել, որ հիմա ՀՀԿ թիմը ձեր մարզում միասնական է, և նախագահական ընտրություններին էլ խնդիրներ չեն առաջանա ձեր համար:

– Ուրեմն մենք բոլոր ժամանակ, չգիտեմ ով ոնց, բայց մեր եղբայրները, մեր ընտանիքը նախագահի կողքին ենք եղել: Այսինքն` նախագահին պադդերժկա անելու համար պարտադիր չի մենք ինչ-որ հանրապետականի, բոլորի հետ ունենանք լավ հարաբերություն կամ վատ հարաբերություն, մենք մեր գործն ենք անում, դժգոհները կըլնեն, գոհերը կըլնեն, բայց մենք մերն ենք անում ու ցանկացած իրավիճակում կանգնած ենք մեր թագավորի կողքին, բոլոր ժամանակներում, դաժե մեր ախպերը մարզպետ էլ չի եղել, մենք կանգնած ենք եղել:

– Ձեր թագավորը գնահատել է ձեր արարքը և Ձեր եղբորը պաշտոնի է նշանակել, բայց ձեր թագավորին պատիվ չի բերի նաև, որ իր թիմակիցները հրապարակավ վիրավորեն միմյանց: Ձեզ զգուշացում, նկատողություն չե՞ն արել:

– Շատ վտանգավոր հարցեր ես տալիս… Ի՞նչ եմ արել, որ նկատողություն ստանամ:

– Էլ ի՞նչ պիտի անեիք, ինչ ասես` չասացիք Մնացականյանի հասցեին, ընդհուպ սպառնալիքներ հնչեցրիք:

– Ոչ մարդ եմ սպանել, ոչ էլ տերտեր: Ում ինչ եմ ասել, չեմ ասել, իրանք ինչ են ասել, ես ինչ եմ պատասխանել` դուք ի՞նչ եք խառնվե իրար:

– Մենք անհանգստանում ենք:

– Ձեր քույրերի, եղբայրների, ձեր երեխեքի համար անհանգստացեք, իմ համար անհանգստացողներ կան:

– Իսկ գուցե նախագահը Ձեզ խրախուսե՞լ է անհնազանդներին տեղը դնելու համար:

– Ցավդ տանեմ, ի՞նչ ես կախվել նախագահից: Արեք մի բան էլ մի իմացեք կյանքում: Մեր մեծերն ասել են, չէ՞, շատ բան իմանաս` շուտ կծերանաս:

– Մնացական Մնացականյանի հետ հանդիպե՞լ եք այս պատմությունից հետո:

– Ընենց տպավորություն ա, որ դատախազությունից են ինձ զանգել: Ում հետաքրքիր ա իմ պատմությունը, բոլորն իմ տեղը գիտեն, իմ հեռախոսի համարն էլ գիտեն, թող գան` ես իրենց կպատասխանեմ: Մեր հարաբերությունները շատ նորմալ հարաբերություններ են, վերջ, էսքանը:

– Փաստորեն, Արագածոտնում հարց եք լուծում, եղանակ եք փոխում, ընտրություն եք կազմակերպում:

– Ժողովրդին հարցրեք, էտի իմ քաղաքը չի, իմը գյուղն ա, 20 տուն ա իմ գյուղը, Հայաստանի ամենափոքր գյուղն ա, սարերի մեջ, ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա ա:

– Ձայն ապահովելուց հայտարարում եք, որ ամբողջ Արագածոտնը ձերն է, իսկ երբ պետք է` մի գյուղն եք ձերը համարում:

– Հա, բա ի՞նչ: Կարող ա՞ իրեք տուն լինեին մեր գյուղում, բայց ես հելնեի, ընտրություններում պադդերժկա անեի: Ընենց որ, ես մարզում ինչքան ծանոթ-բարեկամ, ուսանողական, բանակի, մանկության ընգեր ունեմ, խառնում եմ իրար, բոլորին էլ ասում եմ: Ում որ կյանքում մի հատ բարև եմ տվել, պրոստը իրան էլ եմ խնդրում ճիշտ ընտրություն անի: …Անշահախնդիր, որտև շատ եմ ասել` մենք գտնում ենք, որ մեր նախագան ճիշտ ա…

– Ու լսո՞ւմ են Ձեր խնդրանքը, այլ մեթոդների չե՞ք դիմում:

– Ցավդ տանեմ, հո ես դահի՞ճ չեմ, որ այլ մեթոդների դիմեմ, մի տեղ կարդացե՞լ եք, որ ես դահիճ եմ:

– Արդեն սկսե՞լ եք աշխատել նախագահական ընտրությունների ուղղությամբ:

– Չէ, չէ, ոչ մի ագիտացիա չկա, ոչ մի ընտրության մասին խոսք լինել չի կարող, մինչև պաշտոնապես չեն հայտարարել թեկնածուները: Ընենց որ, ամեն ինչ լավ է լինելու, դուք մի անհանգստացեք: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում