Sunday, 12 05 2024
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻԵԴ-ում Տեր-Պետրոսյանի պնդումները բացարձակ անհիմն են. Գևորգ Կոստանյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում թերթը, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում գտնվող՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայցի հիման վրա գործին, նշել է, որ 2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ գործով ՀՀ կառավարությանը հարցեր է ուղղել դեռևս այս տարվա մայիսին, պատասխանելու ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի 11-ին։ «Պարզվում է՝ կառավարությունը Եվրադատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Այս մասին թերթի թղթակցին տեղեկացրել է Եվրադատարանում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը, նշելով, որ ԵՄ-ն ընդառաջել է խնդրանքին և ժամկետը ևս երկու ամսով երկարացրել՝ մինչև նոյեմբերի 5-ը։

Ինչի՞ վրա են հիմնված պարոն Տեր-Պետրոսյանի փաստարկները և ինչպիսի՞ մոտեցում է որդեգրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը «Pastinfo.am»-ի հարցին ի պատասխան նշել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 30.08.2008թ. հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր մի շարք իրավունքների խախտումները:

Մասնավորապես, նա վիճարկում էր, որ խախտվել են կոնվենցիայի խոսքի ազատության իրավունքը, միավորման իրավունքը, արդար, ազատ ընտրություններին մասնակցելու իրավունքը, անձեռնմխելության իրավունքը և ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ կապված իր ենթադրյալ տնային կալանքի հետ:

«Եվրոպական դատարանում հայցի քննարկման արդյունքում 15.05.2012թ. ՄԻԵԴ-ը կայացրեց որոշում, որով փաստեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները Կոնվենցիայի 10, 11, 13, 15 և 3-րդ արձանագրության 1-ին հոդվածների ենթադրյալ խախտման մասով ամբողջությամբ անհիմն են և այդ հիմքով եվրոպական դատարան բոլոր պահանջները ճանաչեց անընդունելի»,- նշեց Գևորգ Կոստանյանը, ավելացնելով, որ Միաժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը վիճարկում էր, որ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը ինքնին խախտում էր իր իրավունքնեը՝ կոնվենցիայի 10, 11-րդ հոդվածների հետ կապված: Այսինքն նաև վիճարկվում էր այդ հրամանագրի՝ կոնվենցիային համապատասխանության մասով: Եվրոպական դատարանը համարեց, որ այդ բոլոր պնդումները անհիմն են, և հայցն անընդունելի ճանաչեց, բացառությամբ այն դրույթի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, պնդում էր, թե իրեն ենթարկել են տնային կալանքի և այն, որ ինքը չի ունեցել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ:

Ինչ վերաբերում է այս երկու կետերին, ապա եվրոպական դատարանը դեռևս որոշում չի կայացրել, նույնիսկ ընդունելի չի ճանաչել, և համարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները դեռևս անհիմն են, բայց դրանք լրացուցիչ քննարկման կարիք ունեն կառավարության հետ:

Գևորգ Կոստանյանը տեղեկացրել է, որ այս փուլում ՀՀ կառավարությունը պատրաստվում է ներկայացնել իր դիրքորոշումն ընդամենը այս երկու հարցերի առնչությամբ: Այսինքն՝ նրան ենթադրյալ տնային կալանքի ենթարկելու փաստով և միավորման իրավունքի, արդյունավետ բողոքարկման իրավունքի երաշխավորման մասով: Մնացած մասով պահանջներն ամբողջությամբ անհիմն են ճանաչվել:

Նա տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ը անհիմն է ճանաչել նաև ընտրությունների արդյունքների և ընթացքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի վիճարկումը, որով նա պնդում էր, թե ընտրությունները չեն եղել արդար և թափանցիկ, ինչը խախտել է իր՝ կոնվենցիայով երաշխավորված իրավունքը: Դատարանը փաստորեն անհիմն և փաստական հանգամանքներից զուրկ է համարել նրա այդ պնդումը:

Ինչ վերաբերում է կառավարության հետ քննարկմումներին, ապա դատարանի կողմից ժամկետ է սահմանվել մինչև նոյեմբերի 7-ը:

«Մենք կներկայացնենք մեր փաստարկները, որոնք կրկին հիմնավորում են, որ տնային կալանքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները բացարձակ անհիմն են և փաստական որևէ հանգամանքներից զուրկ: Դա ոչ թե տնային կալանք է եղել, այլ իր անվտանգության երաշխավորմանն ուղղված գործընթաց: Այն հանգամանքը, որ դատարանն այս հարցում որոշում չի կայացրել Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկների հիման վրա, այլ անհրաժեշտ է համարել կառավարության հետ լրացուցիչ քննարկել, ինքնին հիմնավորում է այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները միանշանակ չեն»,- նշել է Գևորգ Կոստանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում