Ճապոնական Nissan ավտոարտադրողը ներկայացրել է իր մշակած Steer-by-wire տեխնոլոգիան, որը նախատեսում է մեքենայի ղեկային կառավարման մեխանիկական հանգույցների փոխարինում էլեկտրոնայինով: Նախատեսվում է տարվա ընթացքում նոր տեխնոլոգիան ներդնել Infiniti մակնիշի մի քանի մոդելներում: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Ընկերության ներկայացուցչների խոսքով` Steer-by-wire համակարգը թույլ կտա ղեկային կառավարումը դարձնել առավել արդյունավետ, քանի որ էլեկտրական ազդանշանները ինֆորմացիան անիվներին են փոխանցում զգալիորեն արագ, քան ավանդական մեխանիզմները: Բացի այդ՝ մեխանիկական կապերի բացակայության շնորհիվ ճանապարհի անհարթությունները ղեկին չեն փոխանցվի:
Նոր համակարգի գործադրման պարագայում դասական ղեկային մեխանիզմը կպահանվի` խնդիրների առաջացման դեպքում կիրառման համար:





































