Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Բնապահպանները պահանջում են փոքր հէկերի համար նոր չափորոշիչներ սահմանել

Երեկ մի քանի բնապահպանական նախաձեռնություններ հանդես եկան պահանջով՝ դադարեցնել հանրապետությունում բոլոր հէկերի շինարարության, լիցենզիայի տրամադրման ընթքացակարգը, մինչև դրանց չափորոշիչները չբերվեն այնպիսի տեսքի, որ բավարարեն և՛ հանրությանը, և՛ տնտեսվարող սուբյեկտներին, և՛ կառավարությանը:

Այս մասին այսօր «Փոքր հէկերի մեծ հիմնախնդիրները» բնապահպանական քննարկման ժամանակ հիշեցրեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական ակտիվիստ Լևոն Գալստյանը: Նրա ներկայացմամբ՝ հէկերի շահագործման նախապատրաստման գործընթացը սկսվում է ջրօգտագործման թույլտվությունից, որից առաջին խնդիրն է առաջանում, քանի որ ոչ մի գնահատական չի տրվում:

«Ինչ-որ մեկը դիմում է հէկ կառուցելու համար, նախարարությունն էլ տալիս է ջրօգտագործման թույլտվություն, առանց տեղում նույնիսկ նայելու՝ տալիս են դա: Դրանից հետո տնտեսվարող սուբյեկտը հողահատկացման թույլտվություն է ստանում, լիցենզիա է ստանում հէկի կառուցման համար, հետո նախագիծն է կազմում, բնապահպանական մասն է կազմում և ներկայացնում նախարարություն:

Մեր ուսումնասիրած բոլոր դեպքերով բնապահապանական փորձաքննություն չի իրականացվում: «Խաչաղբյուր 2» հէկի դեպքը եկավ բացահայտելու փաստը, որ այդ ուսումնասիրությունը այդ հէկի հետ կապ չունի:

Քանի որ այս բոլոր խնդիրներին մեր նվազ ուժերով չենք կարող հետևել, որոշեցինք, որ պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել և դեռևս նման պահանջ առաջ քաշել, չափորոշիչներ սահմանել. կարելի է մի գետի վրա հինգ հէկ կառուցել կամ կարելի է բոլոր գետերի վրա հէկ կառուցել»,- մեկնաբանեց բնապահպանը:

Շիրակի «Օրհուս» կենտրոնի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ պետությունը սահմանում է խաղի կանոնները, իսկ իրենք՝ բնապահպանները, ուզում են սահմանել հստակ խաղի կանոններ: Նրա խոսքով՝ իրենց կռիվն իրենց ունեցվածքը ճիշտ տնօրինելու մեջ է:

«Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը հավելեց, որ 140 փոքր հէկի լեցինզիայի դեպքում կառավարությունը վերահսկողություն չի իրականացրել: «Այն հատվածներում, որտեղ գետ է անցնում՝ ունենք հիանալի լանդշաֆտ, բնակավայր, եթե գետ չկա՝ ունենք անապատ, իսկ այդ տեղերը ոչնչացնում ենք, քանի որ որոշ տեղերում գետերի վրա մի քանի հէկեր են կառուցվում»,- նկատեց Ինգա Զառաֆյանը:

Քննարկմանը ներկա «Խազեր» ՀԿ նախագահ Արամ Գաբրիելյանը կարծիք հայտնեց, որ խրախուսական մեխանիզմները, որոնք կան հէկերի շահագործման դեպքում, պետք է վերացվեն։ Եթե վերացվեն՝ բոլոր հարցերը կլուծվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում