Thursday, 16 07 2026
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Նախագահներն ու նրանց շքախմբերը

Հոկտեմբերի 16-ն անկախ Հայաստանի տարեգրության մեջ թերևս պետք է իր ուրույն տեղն ունենար՝ որպես նշանակալից պատմական իրադարձություն։ Վերջին հաշվով, այդ օրը` 21 տարի առաջ, հայ ժողովուրդն առաջին անգամ իր կամքով ընտրեց իր նախագահին, իր պետության առաջին դեմքին։ Ընդ որում, ընտրեց բառի բուն իմաստով, այսինքն նախագահն ընտրվեց իսկապես ժողովրդական քվեարկության շնորհիվ։ Այդ իմաստով, հոկտեմբերի 16-ն, ըստ էության, պետք է լիներ Հայաստանի Անկախության տոնին հավասարազոր մի օրացուցային օր, որն, իհարկե, ավելի շատ պետք է ունենար անկախության աշխատանքային իմաստ` այսինքն քաղաքացին այդ օրը իրացնում էր իր անկախությունը, գործնականում էր իրացնում, ոչ թե տոնական կենացներով։

Սակայն, հոկտեմբերի 16-ն այսօր հիշում են շատ քչերը, և հիմնականում հիշում են անհատի պաշտամունքի շրջանակում։ Դա խոսում է այն մասին, որ անկախության իրացման այդ քաղաքացիական ակտը Հայաստանի պատմության մեջ այդպես էլ մնաց եզակի։ Դրանից հետո տեղի ունեցան միմիայն բռնության ակտեր, Հայաստանի քաղաքացու հանդեպ բռնության ակտեր, երբ անկախ Հայաստանի իշխանությունը թույլ չէր տալիս քաղաքացուն կրկնել այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին։

1991 թվականի նախագահական ընտրություններից հետո, որ տեղի ունեցավ այս օրը, Հայաստանում, ըստ էության, սկսվեց ընտրությունների կեղծման պատմությունը, և տարիների հետ այդ պատմությունը դարձավ ավելի տխուր, ավելի սանձարձակ, ավելի ցինիկ, ավելի դաժան։ Ընդ որում՝ առավել քան տխուր ու դաժան է այն, որ այդ արատավոր շղթան սկսեց այն ուժը, որը հենց հոկտեմբերի 16-ին առաջին անգամ իշխանություն էր ստացել ժողովրդական քվեի միջոցով։ 1995, 1996, 1998, նույնիսկ՝ 1999, 2003, 2007 և 2008, 2012. սրանք այն տարեթվերն են, երբ Հայաստանում բռնությամբ ու կեղծիքով, տարբեր մանիպուլյացիաների միջոցով էական հարվածներ են հասցվել պետությանը, քաղաքացուն, քաղաքացիական արժանապատվությանը, քաղաքական համակարգին, Հայաստանի ապագային։ Այսօր մենք պատրաստվում ենք հերթական տարեթվին` 2013-ին, և պետք է խոստովանել, որ, մեղմ ասած, մեծ է հավանականությունը, որ 2013-ը գալու և համալրելու է մինչ այդ թվարկածների շարքը։ Գալու է, որովհետև Հայաստանում համալիր քաղաքական գնահատականի չեն արժանացել նախորդ կեղծված ընտրությունները՝ ոչ մեկը։ Ամեն մեկը դատապարտել է այն, ինչ իր հանդեպ են արել, իսկ ինչ ինքն է արել` ըստ էության, մնացել է անդատապարտելի։ Եվ ներկայումս էլ գրեթե նույն վիճակն է, եթե նկատի առնենք այն, որ այսօր էլ իշխող նախագահ Սերժ Սարգսյանի ամենահավանական մրցակիցը լինելու է մի մարդ, ով նախորդ կեղծված ընտրությունների արդարացնողներից մեկն էր` Վարդան Օսկանյանը, և որը մինչև այսօր խուսափում է այդ ընտրությունների հստակ գնահատականից։

Ահա թե ինչու հոկտեմբերի 16-ը Հայաստանում չի դառնում օրացուցային մի այնպիսի օր, երբ մենք բոլորս կհիշենք ու կհպարտանանք մեր պետությամբ, մեր քաղաքացիականությամբ, կունենանք արժանապատվության և հպարտության զգացում։ Հոկտեմբերի 16-ը չի հիշում ոչ ոք, որովհետև անկախ Հայաստանի նախագահներն ու նրանց շքախմբերը 20 տարի շարունակ զբաղվել են ընդամենն անկախ Հայաստանի քաղաքացու հիշողությունը ջնջելու գործով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում