Որքա՞ն հաճախ եք ցանկություն ունենում կրկին նայել որևէ ապրանքի գովազդը։ Ամենայն հավանականությամբ, դա հազվադեպ է տեղի ունենում, քանի որ վերջին ժամանակներում ցանցում քիչ են հետաքրքիր գովազդային ընկերությունները:
Այնուամենայնիվ, Lexus ավտոընկերության մարքեթոլոգները կարողացել են նոր գովազդ ստեղծել, որտեղ օգտագործված է CinePrint տեխնոլոգիան: Գովազդը դիտելու համար օգտատերը պետք է ներբեռնի iPad-ի անվճար հավելյալ ծառայությունը, որից հետո պլանշետը տեղադրի պարբերականներից մեկում` Lexus-ի գովազդային էջում:









































