Monday, 13 07 2026
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում

«Ժառանգության» ցավակցությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի մահվան առթիվ

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևանում տխրությամբ տեղեկացանք, որ երկարատև մարմնական տկարությունից հետո երեկ Երուսաղեմում իր երկրային առաքելությունն է ավարտել և ի Տեր է ննջել Երուսաղեմի հայոց շնորհազարդ պատրիարքը` Տ. Թորգոմ Արք. Մանուկյանը:

Պատրիարք Սրբազանի եկեղեցական ծառայությունը սկզբնավորվել է 1930-ականներին Երուսաղեմի Սբ. Հակոբյանց Միաբանությունում: Այնուհետ նա երեք տասնամյակ առաջնորդել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևմտյան, ապա Արևելյան թեմերը: Վազգեն Առաջին Վեհափառի վախճանումից հետո, մինչև Գարեգին Ա կաթողիկոսի ընտրություն Թորգոմ Սրբազանը վարել է Կաթողիկոսական տեղապահի պաշտոնը Սբ. Էջմիածնում: 1990-ին ընտրվելով Երուսաղեմի Հայոց Պատրիարք` մինչև մահ Սրբազանն իր աստվածահաճո ու եկեղեցանվեր ծառայությունն է բերել Երուսաղեմի Սբ. Հակոբյանց Միաբանությանը` իբրև Սուրբ Քաղաքի քրիստոնեական երեք պատրիարքություններից մեկի Աթոռակալ:

Թեև բազում են ժողովուրդները ու անցնող դարերը, միայն Երուսաղեմի Հայոց Պատրիարքին է շնորհված Քրիտոնեական եկեղեցու առաջին պատրիարքի` Հակոբոս Տեառնեղբոր Աթոռին բազմելու պատիվը: Թեև բազում են ժողովուրդները ու անցնող դարերը, միայն Երուսաղեմի Հայոց Միաբանությանն է պատկանում Սիոնի գագաթը, որ համաձայն Աստվածաշնչի Աստծո բնակության վայրն է Երկրի վրա: Թեև բազում են ժողովուրդները և անցնող դարերը, միայն Երուսաղեմի Հայոց Միաբանությունը և Պատրիարքն են քրիստոնյա աշխարհի սրբություն-Սրբոցի` Տերունական Սրբավայրերի երեք իրավատերերից մեկը երկնքի ներքո:

Թորգոմ Պատրիարքը Երուսաղեմի հայոց 96-րդ պատրիարքն էր, հետևաբար մեկը Եկեղեցու հարյուրի չհասնող առանձնաշնորհյալ սպասավորներից, ում Աստծո ընտրությամբ և մարդկանց մեծարանքով շնորհվել են բոլոր այդ պատիվները: Թող լույսը, Աստծո խաղաղությունն ու օրհնությունը պարուրեն Սրբազան Պատրիարքի հոգին Վերին Երուսաղեմում, ինչպես նրա կյանքի ուղեկից են եղել երկրային ընթացքում: Եվ թող հավերժ նորոգ ու անսասան լինի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը` իբրև վեմ Սուրբ Քաղաքի, իբրև հոգևոր շինվածք մեր Տեր Հիսուս Քրիստոսի և իբրև հպարտություն ու պանծանք հայ ժողովրդի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում