Friday, 17 07 2026
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

«Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է». Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

Ես չեմ ուզում, որ իմ մասին ափսոսանքով ու հառաչանքով խոսեն: Զորավարի կիսատ կենսագրություններ շատ ենք ունեցել, բավական է: Ես պատասխանատվությունից չեմ վախենում ու համոզված եմ, որ ելք կա: Մենք Վճռական Մենակի ռուբիկոնն անցանք մեր անկախացումից անմիջապես հետո` 1991-1992թթ.: Պետականորեն մենք արդեն շատ անակնկալներ ենք մարսել: Ավելի մեծ փորձություններ դժվար թե մեզ հրամցնեն, եթե ինքներս մեզ չհրամցնենք: Համոզված եմ, որ 20-րդ դարը հայերիս համար հաղթանակի դար է: 20-րդ դարը մենք սկսեցինք պետականության իսպառ բացակայությամբ` եղեռնով, պետություն ստեղծելու անհաջող փորձերով, համաշխարհային առաջին պատերազմում ոտնատակ ընկնելով: Բայց, եկեք մտածենք` այդ ո՞ր մի դարում ենք ծլել-ծաղկել-զորացել: Տիգրան Մեծին հանգիստ թողնենք, մեր հազարամյա մշակույթն էլ փրկության դրոշի պես չպարզենք: Մի՞թե մեր պատմությունը շարունակական նվաստացումների, տեւական հյուծիչ եղեռնի եւ համակերպության պատմություն չի եղել: Մեր հպատակ թագավորների (թագավորի հպատակս ո՞րն է) աղերսագիրը կարդալով` մենք պետականության պատրանքներ ենք փայփայել: Եվ ո՞վ է ասում, որ մեր մշակույթը երբեք ավելի վատ վիճակում չի եղել, քան` հիմա: Կամ` այդ ե՞րբ ենք կանոնակարգված-համակարգված մշակույթ ունեցել, որ արդեն չունենք: Հատուկենտ հանճարների փայլատակումները միմիայն պատմությունն են սնել, ժողովրդի արյան մեջ չեն մտել: Մշակույթը գաղափարների, մտքերի, տաղանդների, հանճարների հավաքականություն է, որն ընթացք, հաջորդականություն եւ զարգացում ունի, եւ, ներծծվելով ազգի հավաքական գիտակցության մեջ, ձեւավորում է մթնոլորտ:

* * *
Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի` չգիտեի, որ նախարար էի դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:

Ես դյուրահավատ չեմ: Այդպես մտածողներից շատերը «մատ» եղան թե՛ դրսում, թե՛ ներսում: Դյուրահավատ չեմ, հավատավոր չեմ: Չեմ սիրում ավելորդ կասկածամտությունը: Տեղի-անտեղի թշնամիներ փնտրել-գտնելու մոլուցք չունեմ: Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում: Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում: Այդպիսով ուժեղանում ենք թե՛ ես, թե՛ բանակը:

Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրումներ ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ` դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին:

Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Հանե՛ք այդ հպարտությունը, հանե՛ք այդ գաղափարը` տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ եւ կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգի՛ստ եղեք:

Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ով է ինքը: Գալիս է մի պահ` ինքդ քեզնից հոգնում ես, հասկանալ ես ուզում: Նշանակում է` մեջդ այլեւս էներգիա չկա: Տղամարդ եմ ասել, որ այդ պահին դիմանա: Գիտե՞ք` խռովելու ինչքան պահեր եմ ապրել, որ կարող էի հերոս-հերոս դուրս գալ: Մենք ուրիշ ելք չունեինք: Մնացել եմ: Մնում եմ: Աշխատել եմ: Աշխատելու եմ: Կստիպեմ, որ աշխատեն: Կտեսնենք, որ էս երկիրը կարգին, ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում…

Վազգեն Սարգսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում