Saturday, 11 07 2026
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ

Այս գիշեր Հալեպի Նոր Գյուղ թաղամասում պայթյուններ են եղել. զոհվել է 2 հայ, կան վիրավորներ

Գիշերը Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը կրակների մեջ է եղել: Հալեպի արվարձանային շրջաններում ծավալված բախումների արդյունքում ռումբեր են ընկել նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամաս՝ մի քանի ժամ տագնապի ու վախի մեջ պահելով թաղամասի բնակիչներին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հալեպի Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը:

Ըստ նրա՝ պայթյունների արդյունքում հրդեհ է բռնկվել, բավական մեծ վնասներ են պատճառվել թաղամասի շենքերին, ավտոմեքենաներին: Բայց Ժիրայր Ռայիսյանի խոսքերով՝ այս գիշեր ամենամեծ կորուստը եղել է Նոր Գյուղի բնակիչներ Հասմիկ Կիրակոսյանի և Բարսում Բարսումյանի մահը:

«Բացի զոհերից, յոթ-ութ վիրավոր ունեցանք։ Նրանցից ոմանք՝ ավելի լուրջ վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոց և վիրահատվելու կարիք ունեն: Կան մարդիկ, որոնց վնասվածքներն ավելի թեթև են, ուստի նրանք առաջին օգնությունը ստանալուց հետո իրենց տները վերադարձան:

«Շտապ օգնության» մեր երիտասարդները դեպքի վայրում օգնության աշխատանքներ ձեռնարկեցին, վիրավորներին և զոհերին դուրս բերեցին իրենց տներից։ Միաժամանակ, երիտասարդների մեկ այլ խումբ կրակը մարելու աշխատանքներին լծվեց»,- ասաց Ժիրայր Ռայիսյանը՝ շարունակելով, որ առավոտյան կրկին նույն շրջանում պայթյուն տեղի ունեցավ, սակայն այն այդքան լուրջ վնասներ չպատճառեց:

Նրա խոսքերով՝ մինչ այս գիշեր բավական կայուն օրեր էին եղել, մարդիկ փորձում էին իրենց տները վերադառնալ և վերսկսել կյանքը, սակայն երեկվա պայթյունները կրկին խուճապի մատնեցին ժողովրդին:

Ժիրայր Ռայիսյանն ասաց, որ այս օրերին երկրի իշխանական բանակի և ընդդիմադիրների բախումները ծավալվում են Բոստան Փաշայի շրջանում, ամբողջ օրվա ընթացքում ռմբակոծություններ են ու մարտեր։ Համաձայն որոշ տեղեկությունների՝ Սուլեյմանիե շրջանում ևս երեկ գիշեր ռումբ է ընկել շենքերից մեկի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում