Շուտով կտարածվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական տեսակետը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ կայացրած որոշման վերաբերյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը` հավելելով, որ Ռ. Քոչարյանի տեսակետը կհրապարակվի այսօրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն 64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայներով ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը:










































