Սիրիայի զինված ուժերը ստեղծում են նոր էլիտար գվարդիա, որի կազմի մեջ կմտնի 60 հազար զինվոր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի աշխատակցին:
«Արևմտյան հետախուզությունը տեղեկություններ ունի, որ «Շաբիհա» զինված միլիցիայի ջոկատները, որոնց միջուկը կազմում են էթնիկ ալաուիները, այժմ կվերածվեն գվարդիայի՝ իրանական Իսլամական հեղափոխության պահակազորի համանմանությամբ»,- ասել է նա: Մասնագետի խոսքերով՝ նոր էլիտար ստորաբաժանումը պատրաստում են այժմ Սիրիայում գտնվող իրանցի հրահանգիչները, որոնց թիվը հասնում է 2000-ի:
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին կառավարական ուժերը կհամալրվեն հարածային կառույցով, ինչը կարող է ձգձգել Սիրիայի հակամարտությունը և Ասադի վարչակարգին նոր հեռանկարներ հաղորդել»,-ասել է աղբյուրը:
Բրիտանացի ռազմական մասնագետների եզրակացությունների համաձայն՝ ստեղծվող գվարդիան ի վիճակի է անհրաժեշտության դեպքում ապահովել Սիրիայի ափամերձ Տարտուս և Լաթաքիա քաղաքների անվտանգությունը, որոնք հիմնականում բնակեցված են ալաուիներով:








































