Wednesday, 15 07 2026
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել

«Ես ուզում եմ հայ սպանել». Ռամիլ Սաֆարով

Այսօր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կացնի հարվածներով սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան: Գուրգենի ընկերը` պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մակուչյանը, որը նրա հետ Հունգարիայում մասնակցել էր ՆԱՏՕ-ի դասընթացներին, այսօրվա ասուլիսում նրան «բարի հսկա» ներկայացրեց:

«Շատ բարի հսկայի տպավորություն էր թողնում, ֆիզիկապես ուժեղ և շատ բարի: Ընկերոջը հասնող էր, բոլորին ուզում էր օգնել: Եկավ ասաց` մի կին կա Հայաստանից, ուզում է՝ տուն զանգի, բայց փող չունի, արի քարտը տանք, թող զանգի: Այդ բարի հսկան իմ մեջ տպավորվել է»,- իր հիշողությունները կիսեց Հայկ Մակուչյանը:

Նա հունգարական դատարանի կողմից տուժող էր ճանաչվել, և այժմ խորհրդակցում է իրավաբանների հետ` միջազգային դատական ատյաններ դիմելու և արդարադատությունը վերականգնելու համար:

Մարդասպան Ռամիլ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին սպանելուց հետո մտադիր էր սպանել նաև Հայկ Մակուչյանին, սակայն նրա սենյակի դուռը կողպված է եղել: Հունգարական դատարանի կողմից Հայկ Մակուչյանը տուժած է ճանաչվել, և այժմ, երբ Ադրբեջան արտահանձնված Սաֆարովին ներում է շնորհվել, նա մտադիր է մինչև վերջ գնալ` վերականգնելու արդարությունը:

Հայկ Մակուչյանը հերքեց ադրբեջանական կողմի տարածած այն խոսակցությունները, թե իբր հայերը Բուդապեշտում ծաղրել են ադրբեջանցիներին, անարգել նրանց դրոշը:

«Իրենք ակտիվորեն չէին մասնակցում դասընթացներին, եթե մեկ-մեկ չտեսնեինք, նրանց չէինք էլ հիշի: Առաջին օրը բարևել ենք, հարցրին` դուք Հայաստանի՞ց եք, հետո Սաֆարովը ռուսերն ասաց. «Мы братья»:

Բացարձակ սուտ է, թե նրանց ծաղրել ենք: Նախ այնտեղ ոչ մի դրոշ չի եղել: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ դատարանում ցուցմունք են տվել, որ նման բան չի եղել: Սաֆարովը սկզբում շատ ճիշտ ցուցմունքներ էր տվել, երբ հույս ուներ, թե իրեն տեղափոխելու են Ադրբեջան: Ասել էր` ինձ համար կարևոր չէ՝ ով կլինի, կարևորը՝ հայ լինի, ես ուզում եմ հայ սպանել»,- պատմեց Հայկ Մակուչյանը:

Նա Ռամիլ Սաֆարովին սպանության բութ գործիք անվանեց. «Նա ինձ համար մի իր է, որն իր գործն արեց: Ցավալին այն է, որ այդպիսի իրեր շատ կան, նրանց համակարգը ստեղծում է այդ իրերը»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում