Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Անկախությունն առանց պաթոսի. Facebook

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ Չորրորդ գումարման պատգամավոր Լիլիթ Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այսօր սեպտեմբերի 21 ն է, անկախության օրը։ Քաղաքն առանձնապես չի պատրաստվում։ Հանրապետության հրապարակում, նախկին Լենինի, բեմն է հավաքվում, հավանաբար տոնական համերգ կլինի, քաղաքում եռագույնի շոյիչ առատություն կա՝ աշնանային ոսկե արևի մեջ անհոգ, զվարթ ծածանվող։ Ոչ մի կարգախոս չի պարտադրում՝ իմ զենքն իմ երգն է, իմ խոսքը կամ մուրճը… Եվ ինչ լավ է, որ չի պարտադրում. պլակատային ու բեմադրված հայրենասիրությունից հոգնել ենք, ավելի ճիշտ շատերն են հոգնել…

Տուն- աշխատանք ճանապարհս Հյուսիսային պողոտայով է անցնում։ Առավոտվա այս ժամին պողոտան մենակ է, ինքն իր հետ ու մի քիչ լքված։ Արդեն բացված կամ գիշերվանից չփակված սրճարաններում մեկ-երկու այցելու կա, ծուլորեն շուրջը նայող։

Հաշվել եմ՝ պողոտայի մի ծայրից մյուսը 7 րոպեում եմ անցնում. Իսկ պողոտան պատմություն ունի հիշողություն ու ուղերձ, որ ոչ յոթ և ոչ էլ քսանմեկ տարվա մեջ չի տեղավորվում …. ժամերով չհաշվվող… Առջևում Օպերայի շենքն է, դիմացն՝ Արարատը. ես Թամանյանի աչքով եմ նայում. հիմա երկուսն էլ լավ չեն երևում։

Պողոտայի աննահանջ, սառն ու պարտադրող շենքերի արանքում Աֆրիկյանների տան մերկ պատն է, հին Երևանի վերջին վկան։ Այս զարդաքանդակ, գրեթե ասեղնագործ հուշարձանի գլխին նոր Հայաստանի աներեր բուլդոզերն է կախված։ Արամ Մանուկյանն ու Սիլիկյանը տեսնե՞ս քանի անգամ են անցել այստեղով, ինչ հոգսերով ու տագնապներով, մտածում եմ ես ու փոքրանում. բոլդոզերի դեմ ես ու ինձ պես մտածող մի քանիսը մենակ ենք մնացել:

«Օրեգանո» այսպես է կոչվում ճաշարանը, ուր մի ժամանակ, երբ ես կոմերիտական էի ու սովետական կրթություն էի ստանում, «Պիոներ» կինոթատրոնն էր ու մենք ՍՄԿԿ 26-րդ համագումարի կամ Չապաևի մասին ֆիլմեր էինք դիտում՝ պարտադիր դասղեկի ուղեկցությամբ։
Հյուսիսային պողոտան հիմա նոր տերեր ունի. Նրանց խանութները «Մոսկվիչկա» կամ «Արմանի» են կոչվում, հրապարակները՝ Պյացցա։ Իսկ պողոտայի հին տերերը, որ հիմա գերակա շահի զոհեր են դարձել կամ խաբված ավանդատուներ, Եվրոպական դատարանում են տեր փնտրում։ Շատերն էլ տիրոջ որոնումից հյուծված՝ նոր աշխարհագրություն են գտել:

Տարօրինակ-տարօրինակ ձգողություն ունի պողոտան՝ 2008-ին, երբ արդարության, իրավունքի և ուժի ալիքներն էին բախվում, շատերն իրենց ճշմարտությունը Հյուսիսային պողոտայում էին փնտրում՝ ոստիկանների երկաթե հայացքի ու ռետինե մահակի ներքո։

Հիմա պողոտայում զբոսանքներն այլևս քաղաքական չեն։ Մութն ընկնելուն պես այն վերածվում է հորդացող ճեմուղու՝ անմնացորդ պճնված աղջիկներն իրենց հմայքն են շաղ տալիս, մոլորված որսորդի հայացքով տղաներն ուշքի չեն գալիս, ոտքի տակ ծնողների ձեռքից պոկված մանուկներ են հայտնվում, ու թափառող-երաժիշտը, որ սովորական է դարձել ու նույնիսկ հաճելի՝ Փարիզն է հիշեցնում` անհոգ, մի քիչ էլ գինով։ Բայց այնուամենայնիվ պիտի ուշադիր լինես՝ պողոտան նաև gold համարանիշով մեքենաների ժամադրավայր-ճեմուղին է՝ ավտոաշխարհի վերջին նորույթով։ Հոսքի մեջ աննկատ չեն մնում օտարերկրացիները՝ մի քիչ հիացած, անփույթ զարմացած, ակնթարթ որսող։ Մենք սովորել ենք, էլ չենք նկատում՝ շենքերում գրեթե լույս չի վառվում։ Շենքերի հետևում խորշեր են՝ վայրի անկանոն….իսկ լույսը՝ չգիտեմ։
Ոստիկանների հայացքի մեջ մահակը չկա, նրանց շարքերում հիմա աղջիկներ կան՝ ամազոնուհու հայացքով։

Այս օրերին պողոտայի բոլոր անկյուններից արևմտահայերեն է լսվում՝ սիրիահայերն են, խնամված, մոլորված ու անորոշ սպասումի մեջ։ Սիրտս ցավում, կծկվում է բոլոր-բոլոր հայերի պես, բայց երկրորդ վայրկյանին մխիթարում եմ ինձ ու մտածում՝ ինչ լավ է, որ էս արևի տակ հայրենիք ունեն, անկախ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն։

Աշնան անմեղ արևով ողողված այսպիսի մի օր, 94 կամ 93 տարի առաջ Արամ Մանուկյանը հաստատ անցնելիս կլիներ Աֆրիկյանների տան մոտով, կառավարության շենքի առջև գաղթականների անվերջ ալիքն էր…

Այսօր սեպտամբերի 21-ն է. քաղաքում եռագույնի շոյիչ առատություն կա՝ աշնանային ոսկե արևի մեջ անհոգ, հպարտ ծածանվող։ Եվ ոչ մի պաթոս, ոչ մի պարտադրանք։ Անկախությունն ամենօրյա գործ է, կերպ, շնչելու պես:

Իսկ Հյուսիսային պողոտայի առջևում Արարատն է…»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում