Անցած ուրբաթից Նյու Յորքում Apple ընկերության գլխավոր խանութի մոտ ամենահավատարիմ երկրապագուները հերթեր են գոյացրել: Տասնյակ մարդիկ, որոնք այնտեղ են գիշերում քնապարկերով, շուրջօրյա պարեկում են 5-րդ պողոտայում` անհամբեր սպասելով սեպտեմբերի 21-ին մեկնարկելիք վաճառքին:
ITAR-TASS-ի թղթակիցը պարզել է, թե ինչպես են «ձեռներեց» ամերիկացիները գումար աշխատում Apple-ի երկրպագուների հաշվին` առաջարկելով նրանց փոխարեն հերթ կանգնել: Նման ծառայություններն արժեն օրական 40-150 դոլար:
Apple-ի յուրաքանչյուր նոր սմարթֆոնի թողարկումն ավանդաբար ուղեկցվում է նման հերթերով: Հիշեցնենք, որ ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում իր նոր սմարթֆոնը ներկայացրել էր սեպտեմբերի 12-ին:









































