Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

էդուարդ Շարմազանովը հանդիպել է արտերկրում ուսանած երիտասարդ մասնագետների հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին հանդիպել է «Այրեքս» միջազգային կազմակերպության ծրագրերով արտերկրում ուսանած հայաստանցի երիտասարդ մասնագետների հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:

Ազատ ու անկաշկանդ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներկային ու ապագային, քաղաքական համակարգին, տնտեսության զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, պետականաշինության գործում երիտասարդ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու անհրաժեշտությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Արտերկրում կրթություն ստացած մասնագետների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի հանրապետական կուսակցության` ազգային ժողովրդավարական անկախ պետություն ստեղծելուն ու այն զարգացնելուն միտված գաղափարախոսությանը, կուսակցության անցած ճանապարհին ու ներկային: Անդրադրձ է եղել նաև սեպտեմբերի 15-ին Հայաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահի հնչեցրած մտահոգություններին ու համապատասխան ցուցումներին, որոնք վերաբերում էին երկրի տնտեսությունն արգելակող հովանավորչության ու կոռուպցիայի արատավոր երևույթներին ու դրանց բացառմանը: «Այս խորհրդակցությունը մեկ անգամ ևս փաստում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավարը հետևողական են երկրի ու նրա տնտեսության զարգացման նպատակադրման հարցում, միշտ էլ պատրաստ են ծավալելու բաց և թափանցիկ քննարկումներ, մատնացույց անելու թերություններն ու բացթողումները և գտնելու հիմնախնդիրների լուծման արդյունավետ ուղիները: Մեր խնդիրները մենք պետք է լուծենք և ձախողումների պատճառը նախ և առաջ մեր մեջ փնտրենք` իհարկե, հաշվի առնելով նաև արտաքին մարտահրավերները»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման հեռանկարներին` ԱԺ փոխնախագահը նկատել է, որ տնտեսությունը պետք է լինի դիվերսիֆիկացված ու գիտելիքահենք, որին ուղղված հետևողական աշխատանքներ են իրականացվում: Այս հարցում, ըստ Էդուարդ Շարմազանովի, մրցակցությունը կա և մնում է առաջընթացի կարևորագույն պայմանը:

Երիտասարդ մասնագետներին հետաքրքրվել են նաև, թե Հայաստանն ինչ միջոցառումներ է ձեռնարկում Ադրբեջանի ծավալած հակահայկական քարոզչության դեմն առնելու համար, և ինչպես է աշխարհն արձագանքում Ադրբեջանի` մարդասպան Սաֆարովին արդարացնելու, ապա նաև հերոսացնելու` միջազգային կոնվենցիաներին հակասող խայտառակ փաստին:

«Առանց ազգային անվտանգության խնդիրների կարգավորման հնարավոր չէ ունենալ ոչ ժողովրդավարություն, ոչ զարգացած տնտեսություն և ոչ էլ բնապահպանության խնդիրների արդյունավետ լուծում: Սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը ադրբեջանական իշխանությունների ապակողմնորոշող և կեղծ քարոզչությունը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով, սպառնալիք է համամարդկային արժեքներին և մեր երկրի ազգային անվտանգությանը»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Նա տեղեկացրել է, որ փորձագիտական շրջանակների միջոցով, արտգործնախարարության ու խորհրդարանական դիվանագիտության կատարած քայլերով փորձ է արվում կանխել այդ կեղծ տեղեկատվությունը, սակայն դրանք բավարար չեն, և այս կարևոր գործում պետք է ներգրավվեն բոլոր մասնագետները, ողջ քաղաքացիական հասարակությունը` ի դեմս հասարակական կազմակերպությունների` աշխարհին ներկայացնելով իրականությունն ու պատմական ճշմարտությունը:

Անդրադառնալով Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի իշխանությունների քայլին` ԱԺ փոխնախագահը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները այդ հարցում բնավ էլ չեն մեղադրում հունգար բարեկամ ժողովրդին կամ էլ Հունգարիայի պետությանը, այլ միայն այն պաշտոնյաներին, ովքեր կատարել են այդ հակաժողովրդական քայլը` շատ լավ իմանալով, որ հանցագործը անօրինաբար արդարացվելու է իր երկրում:

Հանդիպման մասնակիցների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով կրթության ոլորտում կատարվող բարեփոխումներին ու բարձրակարգ մասնագետներին երկրի կառավարման ու տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավելու անհրաժեշտությանը, պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց հուզող խնդիրները ԱԺ մասնագիտացած մշտական հանձնաժողովներում բարձրացնելու, քննարկելու ու համապատասխան լուծումներ գտնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում