Եգիպտոսի գլխավոր դատախազը «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծման հետ կապված ութ մարդու ձերբակալության հրաման է ստորագրել: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Հետախուզություն է հայտարարվե նաև ֆիլմի ռեժիսոր Նակուլա Բասսլի Նակուլայի, ֆիլմի տարածմանը նպաստած Մորիս Սադեկի և Թերի Ջոնսի նկատմամբ, ով իբրև թե ֆիլմի պատվիրատուն է:
Նրանք մեղադրվում են իսլամը վիրավորելու, սուտ տեղեկատվություն տարածելու և եգիպտական հասարակությանը կազմալուծելու փորձի մեջ: Եթե մեղադրյալների մեղքը հաստատվի այս բոլոր մեղադրանքներում, ապա նրանց սպասվում է մահապատիժ:
Սակայն ձերբակալության եգիպտական հրամանը խորհրդանշական ակցիա է, քանի որ բոլոր մեղարդյալները գտնվում են Եգիպտոսի սահմաններից դուրս:
«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որը նկարահանվել է ԱՄՆ-ում և որը վատ քողի ներքո է ներկայացնում Մուհամմեդ մարգարեին, մի շարք իսլամական երկրներում անկարգություններ է հրահրել:







































