Saturday, 11 07 2026
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ

Հովոն երազում է երկրորդական դերեր խաղալ

«Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական և պրոդյուսերական թիմերը կրկին համախմբվել են նոր կինոնախագծի շուրջ: «ՇԱՐՄ Հոլդինգ»-ը ներկայացնում է նոր արկածային կինոկատակերգություն` «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով: Ֆիլմն էկրան կբարձրանա հոկտեմբերին, մինչ այդ «ՇԱՐՄ Հոլդինգ»-ը գլխավոր հերոսների հետ հարցազրույցներ է ներկայացնում նկարահանման հրապարակից:) Ներկայացնում ենք Yes ամսագրի զրույցը Հովհաննես Ազոյանի հետ:

Ի՞նչ  խառնվածքի տեր է քո հերոսը:

Այս ֆիլմում իմ կերպարը երեք տարբեր հոգեվիճակում է հայտնվում. սկզբում նա մի քիչ մոլորված ու անվստահ երիտասարդ է, հետո նրա խաղաղ կյանքում առաջ են գալիս խնդիրներ որոնք, թվում է, անելանելի վիճակի մեջ են իրեն գցում, և վերջում նա կարողանում է հավաքվել, վճռականություն դրսևորել և կարելի է ասել հերոս դառնալ:

Սանրվածքդ պայմանավորված է սցենարով և ռեժիսորիցանկությա՞մբ, թե՞ քո որոշումն էր:

Դե, ֆիլմի սկսզբում իմ խուճուճներով եմ, և, ի սկզբանե, հենց այդպես էլ որոշված էր, բայց վերջում սանրվածքս ոճային փոփոխության է ենթարկվում` դա արդեն ըստ սցենարի և ռեժիսորի մտահղացման: Բայց ասեմ, որ այդ ոճն ինձ դուր չի գալիս, ես գերադասում եմ իմ առօրյա սանրվածքը:

«Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի համեմատ, ի՞նչ նորույթ կարող է ակնկալել հանդիսատեսը:

Սա ավելի մասշտաբային ֆիլմ է, աշխարհագրությունն ավելի լայն է և, հետևաբար, աշխատանքն  ավելի շատ է: Այստեղ իրադարձությունները միաժամանակ մի քանի ուղղությամբ են զարգանում: Նախորդ երկու ֆիլմերից ինձ առավել դուր էր եկել «Փեսացուն կրկեսից», բայց կարծում եմ, որ իր հետաքրքրությամբ այս ֆիլմը գերազանցելու է թե´ առաջին և թե´ երկրորդ ֆիլմերը:

Հումորային դերերը քեզ հեշտ են տրվում, իսկ ուրիշ ի՞նչ կերպարներ կցանկանայիր մարմնավորել:

Ես շատ կուզենայի երկրորդական դերեր խաղալ… կարելի է ասել` իմ երազանքներից մեկն է…

Ինչո՞վ դա կբացատրես. համաձայնիր` տարօրինակ ցանկություն է:

Գլխավոր դերում միշտ շատ ավելի լարված ես և գրեթե անշեղ հետևում ես սցենարին, իսկ երկրորդական դերում հնարավորություն ունես մի քիչ ավելի խենթ լինել ու ավել ազատ մարմնավորել քո կերպարը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում