Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Ռուսաստանի «բեսպրեդելն» ու Հայաստանի «շտապ օգնությունը». մամուլ

«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. «Ռուսաստանից ժամանած ազգականս պատմում է, թե ինչ «բեսպրեդել» է տիրում մեր հարևան երկրում: Ինչպես են պարտակում ոստիկաննեիի կատարած սպանությունները և, «թքելով» ժողովրդի երեսին, ազատ արձակում հանցագործներին: Ինչպես են պուտինյան չինովնիկները թալանում երկիրը, և ինչպես է ճնշվում այլախոհության ու ընդդիմանալու ցանկացած չնչին փորձ: Ես նրան պատմում եմ Մաշտոցի պուրակի, «Հարսնաքարի» դեպքերի մասին: Ասում եմ, որ մեծ խումբ մարդիկ «մարդասպան» են անվանում դեպքի վայրում չեղած օլիգարխին, պահանջում են նրան պատժել և, ըստ էության, հասան այն բանին, որ նա հրաժարվեց Աժ մանդատից: Զրուցակիցս փայլատակող աչքերով հիացած նայում է ինձ ու զարմանում. «Մի՞թե ձեզ հաջողվել է քաղաքացիական հասարակություն ձևավորել»: Անշուշտ` ոչ: Դեռ շատ վաղ է խոսել քաղաքացիական հասարակության և քաղաքացի-իշխանություն գործուն կապի մասին, բայց որ վերջին տարիներին շատ բան է մեզանում փոխվել, փաստ է:

Փոքր երկրներում ավելի հեշտ է իշխանության վրա ներազդելը, փոքր երկրներում իշխանության համար կարևոր է ցանկացած մարդու կարծիքը` եզրակացնում է հայրենակիցս: Գուցե: Բայց դա հենց այնպես չի ստացվել: Տարիներ շարունակ մարդիկ պայքարել են` մենք «Առագաստի» դեպք ենք տեսել, «Ա1+»-ի փակման դեմ ենք անզոր պայքարել, այսօր էլ չենք կարողանում ընտրակեղծիքների դեմն առնել: Բայց տեղաշարժ, անշուշտ, կա: Առաջադեմ ու պայքարող մարդկանց մի խավ է ձևավորվել, որոնք երեկ «Հարսնաքարի» գործով դատական պրոցեսին էին մասնակցում, որոնք, արագ արձագանքման խմբի նման, անմիջապես հայտնվում են այնտեղ, որտեղ կյանքի խնդիր կա ու ոտնահարված իրավունք, թեկուզ մեկ կտրված ծառ և էկոլոգիական թնջուկ: Այս «շտապ օգնությունը» կփրկի մեզ և չի թողնի, որ իշխանությունը լճանա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում